ՊԲ ստորաբաժանումները Շուշիի շրջանի Եղցահող գյուղում են և ապահովում են բնակչության անվտանգությունը. Վահրամ Պողոսյան
INTERVIEWՊաշտպանության բանակի ստորաբաժանումները գտնվում են իրենց տեղում, որևէ խնդիր չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով Շուշիի շրջանի Եղցահող գյուղից ՊԲ զինծառայողների դուրս գալու և տեղի բնակչության անպաշտպան մնալու վերաբերյալ տեղեկություններին:
«Եղցահողի անվտանգությունը ապահովում են մեր զորամիավորումները՝ ռուս խաղաղապահների հետ միասին: Տարածքային որևէ զիջում չի եղել հօգուտ թշնամու, ամեն ինչ այնպես է, ինչպես եղել է»,- նշեց Պողոսյանը:
Նախօրեին Եղցահողի գյուղապետը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ գյուղի սահմաններից մի քանի օր առաջ Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են, և որ գյուղն անպաշտպան է մնացել:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



