Ժամանակին ողջ հեղափոխական թիմին զգուշացնում էի, որ իրենց շրջանակներում լինելու են գայլեր գառան դեմքով. Մարիամ Հովսեփյան
BLOGՄարիամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Օգօստոսի 12-ին, այս անգամ արդեն Հայաստանում, տեղի ունեցավ Նարինե Դավթյանի ինձ ուղղված քաղաքացիական գործի առաջին դատաքննությունը։ Կապված 2019 թվականին տարածված սկանդալային նամակագրության հետ, և ինչպես Նարինե Դավթյանը պնդում է նա միակն Նարինե Դավթյանն է , ով կարող էր լինել նման նամակագրության մեջ։
Եվ չնայած, որ ինքը գիտի , որ ես չեմ սկզբնաղբյուրը, որ ինձանից բացի բազմաթիվ հարթակներում այս մասին գրել են, միևնույն է ինքը ուրիշ հերոսի անուն չգիտի)))
Անկեղծ ասած 2020 թվականից հետո շատերիս արժեհամակարգը փոխվեց, ինքս ավելի քիչ սկսեցի անիմաստ «ուղևորների» մասին հրապարակումներ անել, բայց մեր հայցվոր տիկինը, անընդհատ ուշադրության կարիք ունի ))))
Ինքս նիստին ներկա չէի, քանի որ ունեմ շատ վստահելի և ուժեղ ներկայացուցիչ ՝ փաստաբան Լուսինե Վիրաբյանը։ Նարինե Դավթյանը խախտելով միջազգային բոլոր նորմերը՝ նույն առարկայի շուրջ երկու պետություններում հայց է ներկայացրել, և չնայած որ Մոսկվայում փոխելով երեք փաստաբան և երկու դատավոր, դատը պարտվել է, ի զարմանս ինձ (քանի որ Մոսկվայում երբեք ներկա չի գտնվել նիստերի ժամանակ) հայտնվել է Հայաստանի դատավարության ընթացքում և բառիս բուն իմաստով փայլատակել է։ Մասնավորապես, դատավորի մոտ բացել է սիրտը և անկեղծ զրուցել գործից դուրս ամեն ինչի մասին, այն մասին որ ինքը միակ Նարինե Դավթյանն է, որ մեծ բարեգործ է և ամենաշատ օգնությունը հենց ինքն է ցուցաբերել Արցախին պատերազմի ժամանակ և այլն, և այլն (իրական բարեգործությունը լուռ և ծածուկ է լինում, մնացած բոլոր տարբերակները մատչելի գովազդներ են)։ Դատական նիստը անձնական բենեֆիսի վերածած տիկինը նաև գլուխ է գովել, որ մտերիմ է եղել բոլոր ղեկավարների կանանց հետ։ Իսկ այս խոստովանությունը որոշեցի հանրայնացնել, քանի որ ժամանակին ողջ հեղափոխական թիմին զգուշացնում էի, որ իրենց շրջանակներում լինելու են գայլեր գառան դեմքով։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



