Հակառակորդի կրակոցից պայմանագրային Վահան Թաթոսյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
SOCIETY2021թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի ուղղությամբ արձակած կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող Վահան Դիլիկի Թաթոսյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Վ. Թաթոսյանը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



