Պայթյուն Երևանում
SOCIETYԱյսօր, օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Րաֆֆու և Սեբաստիա փողոցների խաչմերուկում պայթյուն է տեղի ունեցել Toyota Camry մակնիշի 08 SG 088 համարանիշի ավտոմեքենայում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Մինչ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների ժամանումը, վիրավորներին տեղում առաջին օգնություն է ցուցաբերել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդը։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
4
Idram Becomes a Partner of “Little Mher”
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



