Ո՞ր դեպքում Ռուսաստանը կճանաչի «Թալիբան»-ի ռեժիմը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի ղեկավարությունը կորոշի ճանաչել Աֆղանստանում թալիբների ռեժիմը ՝ կախված նրանից, թե որքան պատասխանատվությամբ են կառավարելու երկիրը թալիբները: Այս մասին, ինչպես հաղորդում է «ТАСС»-ը, հայտարարել է Աֆղանստանում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ Ասիայի երկրորդ վարչության տնօրեն Զամիր Կաբուլովն՝ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:
«Ոչ ոք չի պատրաստվում շտապել այդ հարցում: Ճանաչումը կամ չճանաչումը կախված կլինի նոր իշխանությունների պահվածքից: Մենք ուշադիր հետևելու ենք, թե որքան պատասխանատու կերպով են նրանք կառավարելու երկիրը մոտ ապագայում: Եվ արդյունքների հիման վրա Ռուսաստանի ղեկավարությունն անհրաժեշտ եզրակացություններ կանի»,- ասաց նա:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



