Միջադեպ Վանաձորում. «Նոր Հայաստան» շարժման ակցիան ձեռնամարտի է վերածվել
SOCIETYՎանաձորում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ «Ժառանգության» տեղի ներկայացուցիչը հայտարարել է, որ Վանաձորի քաղաքապետարանի եւ մարզպետարանի աշխատակիցների կողմից ընտրողների վրա ճնշումներ են եղել, որից հետո մի շարք վանաձորցիներ վիճաբանության մեջ են մտել ակցիայի կազմակերպիչների հետ, ասելով, թե ելույթ ունեցողները թող անպատասխանատու հայտարարություններ չանեն։
Քաշքշուկ է սկսվել վանաձորցի երիտասարդների ու «Նոր Հայաստանի» մասնակիցների միջեւ: Հավաքված վանաձորցի մի խումբ կանայք եւս խառնվել են ու ելույթ ունեցողների վրա թղթեր նետել: Միջադեպը ուղեկցվել է քաշքշուկով ու երկկողմ հայհոյանքներով:
Միջադեպի մասնակիցների միջեւ ձեռնամարտ է սկսվել, որը տեւել է մոտ 10 րոպե։ Ի վերջո ձեռնակարտը կանխվել է մեծ թվով ոստիկանների կողմից:
Ելույթ ունեցողները նշել են, որ իրենց խնդիրը ոչ քաղաքապետին, ոչ մարզպետին փնովելը չէ, իրենց խնդիրը Սերժ Սարգսյանն է:



