ԱՄՆ-ը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները Ալիևի ագրեսիան դադարեցնելու համար. Փալոն
INTERNATIONAL NEWSԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնն ընդգծում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փալոնն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Անցած տարի Արցախում պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելն Ալիևի՝ հավատ չներշնչող փաստարկների վառ օրինակն է:
Միացյալ Նահանգները չպետք է մեղադրի երկու կողմերին, երբ դատապարտում է արյունահեղությունն ու տարածաշրջանում անկայունությունը: Պետքարտուղարությունը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները Ալիևի ագրեսիան դադարեցնելու համար»,- գրել է Փալոնը:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



