Գյումրիում բախվել են «Toyota»-ն ու «Volkswagen»-ը. վերջինս կողաշրջվել է. կա 2 վիրավոր
SOCIETYՕգոստոսի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմանում Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտա և Սպանդարյան փողոցի խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչներ, 24-ամյա Վահե Հովհաննիսյանի վարած «Toyota» մակնիշի և 19-ամյա Հունան Կարապետյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Volkswagen-ը կողաշրջվել է, գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով «Volkswagen»-ի վարորդին օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, իսկ «Toyota»-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 22-ամյա Մ. Հ.-ին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



