Ալիևը պահանջում է, որ Ռուսաստանը դադարեցնի զինել Հայաստանին
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն ակնկալում է, որ Մոսկվան կկատարի Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության բոլոր կետերը, ինչպես նաև ակնկալում է, որ Ռուսաստանը կդադարի զինել Հայաստանին:
«Մենք դա դեռ չենք տեսնում»,- Ալիևի խոսքը մեջբերում է «Интерфакс Азербаджан»-ը:
Արբեջանի ղեկավարն ասել է, որ «Բաքուն մտահոգված է Երևանին զինելու Մոսկվայի ծրագրերով»: Նրա խոսքով՝ Ադրբեջանը կարծում է, որ դրա կարիքը չկա:
«30 տարի շարունակ Ռուսաստանը Հայաստանին անվճար տրամադրել է միլիարդավոր դոլարների զենք: Այժմ դրանցից որոշները գտնվում են Բաքվի «ռազմական ավարի պուրակում»»,- ասել է նա:
Ալիեւը հույս է հայտնել, որ «Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում անվտանգության ապահովման համար»:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



