«Ժողովուրդ». Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է Արևմտյան Հայաստանում հիմնել կրթօջախներ
SOCIETY«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Արևմտյան Հայաստան է մեկնել այնտեղ երկարաժամկետ գործունեություն սկսկելու նպատակով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իր շրջապատին հայտնել է, թե ցանկանում է Արևմտյան Հայաստանում հիմնել հայկական կրթօջախներ, հայապահպանությանը նպաստելու նպատակով դասախոսություններ կարդալ:
Նա ասել է, որ առայժմ գնում է ուսումնասիրելու, թե արդյոք կարող է այդ ծրագրերն իրագործել, և եթե ամեն ինչ իր սրտով լինի, կտեղափոխվի և բնակություն կհաստատի Արևմտյան Հայաստանում: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերը բերված լուրերի առնչությամբ ասաց. «Րաֆֆին կվերադառնա. Զեր բոլոր հարցերը կուղղեք իրեն»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



