Իսպանական քաղաքը ցանկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կարգավիճակ ստանալ, որպեսզի դիմակայի սոցցանցերին
INTERNATIONAL NEWSԻսպանիայի հարավում գտնվող Ալգար քաղաքը ցանկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կարգավիճակ ստանալ, որպեսզի դիմակայի սոցցանցերին եւ կարողանա պաշտպանել բաց տարածքում ընկերական հանդիպումներ, թեժ ամառային գիշերներ անցկացնելու իր ավանդույթը, որին, ըստ քաղաքի, սպառնում են սոցցանցերը, հաղորդում է Reuters-ը:
Ալգարի քաղաքապետ Խոսե Կառլոս Սանչեսը հուսով է, որ իր հայտը աջակցություն կստանա:
Գաղափարն այն է, որպեսզի սոցցանցերին չթույլատրվի վերջ դնել հայտնի ավանդույթին, որը Սանչեսը հիշում է դեռ մանկուց:
«Երբ ի հայտ եկան սոցցանցերը, բոլորն այնտեղ էին: Այժմ ես կարծում եմ, որ մարդիկ ցանկանում են շփվել դեմ դիմաց…Մենք փորձում ենք ներդաշնակության հասնել եւ տրամադրություն հաղորդել ու վերադառնալ ավանդական կենսակերպին»,-ասել է նա:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



