Yerevan, 05.July.2026,
00
:
00
BREAKING


Վահե Խանամիրյանի ու Լիլիթ Մուրադյանի «baby shower»-ը «Avenue 37»-ում

LIFE
BlogNews.am-ը գրում է .
 
Exclusive
 
Նախատոնական օրերին հաղորդավար-ամուսիններ Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանը«Avenue 37» բարեգործական սրճարանում նշել են իրենց «baby shower»-ը. նրանք հյուրընկալեցին իրենց ընկերներին ու հարազատներին, խաղեր խաղացին, բարեմաղթանքներ լսեցին: Տոնական տորթը կտրեց Վահեի մայրիկը: BlogNews-ը նեկայացնում է օրվա հետաքրքիր պահերը և Վահեի ու Լիլիթի առաջին հարցազրույցը փոքրիկի մասին:
jpg_4455
«Սա տոնական տրամադրություն ստեղծելու, ընկերների հետ հավաքվելու լավ առիթ էր: Տոնն ամերիկյան է,սակայն շատ բարի և լավ միջոցառում է, ինչո՞ւ մենք էլ չանենք:  Հայերս չենք սիրում ամերիկյան  տոներ, սակայն սա շատ լավ խորհուրդ ունի. հյուրերը հիմնականում կանայք և մայրիկներ ենք, ովքեր իրենց խորհուրդներով և նվերներով շատ են աջակցում ապագա մայրիկներին։ Նաև՝ շատ լավ առիթ է ուրախանալու համար. որոշեցինք ձմռան այս ցուրտ ու մռայլ եղանակին մի քիչ փոփոխություն մտցնել մեր առօրյայում»,- ասաց Լիլիթը ու հավելեց, որ շատ նվերներ են ստացել, որոնք նաև խորհուրդներ են ներառում։ «Հիմնականում խորհուրդներ լսում եմ ծնողներիցս: Ասում են՝ յուրաքանչյուր կին մայրանալու վայրկյանից շատ լավ գիտի՝ ինչ է պետք է իր բալիկին, սրտով զգում է՝ ինչի կարիք ունի փոքրիկը»,- նկատեց ապագա մայրիկը:
jpg_4453
Լիլիթը հղիության յոթերորդ ամսում է, զույգն աղջիկ է ունենալու: Հենց այդ պատճառով էլ ամեն բան պատրաստված էր վարդագույնի երանգներով: Տոնի կազմակերպման հարցում Վահեին ու Լիլիթին աջակցել են ծնողներն ու Վահեի քույրը, իսկ սեղանի ձևավորման համար Լիլիթը դիմել է«Mary`s Lolly Buffet»-ին: Վայրի ընտրության հարցում ամուսինները կանգ են առել «Avenue 37» բարեգործական սրճարանի տարբերակի վրա: «Մենք ներկա էինք բացմանը և շատ էինք հավանել «Avenue 37»-ը, տեղը մեզ գրավել էր: Երբ մտածում էինք՝ ինչ հաճելի տեղ կարելի է ընտրել, որպեսզի բոլորն իրենց հանգիստ զգան, հասկացանք, որ ամենալավ ու հաճելի մթնոլորտ ունեցող տեղերից մեկը սա է: Երբ դիմեցինք տնօրենին՝ Արամ Անտինյանին, նա, կիսահասկանալով-կիսաչհասկանալով՝ ինչ ենք կազմակերպելու, միանգամից ասաց՝ սիրով, համեցեք, ինչը ևս մեզ շատ ոգևորեց: Բացի այս ամենը, ինձ շատ է դուր գալիս սրճարանի կոնցեպտը. երբ հասկանում ես, որ այստեղ ժամանակ անցկացնելով՝ կարող ես նաև օգնել մարդկանց, ովքեր քեզ չեն էլ ճանաչում, բայց ունեն օգնության կարիք: Սա լավագույն տարբերակն էր նաև ներքին հոգևոր բավարավածություն զգալու»:
jpg_4528
Վահեի փոխանցմամբ՝ սա առաջին մեծ միջոցառումն էր փոքրիկի համար, իսկ նրա համար գնումներ դեռ չեն արել, թեև արդեն գիտեն՝ ինչ է պետք  իրենց փոքրիկին: Լիլիթը նշեց, որ թե՛ ինքը, թե՛ ամուսինը շատ էին ուզում աղջիկ ունենալ, Վահեն էլ հավելեց. «Ես ի սկզբանե գիտեի, որ մեր առաջնեկն աղջիկ է լինելու, քանի որ շատ էի ուզում աղջիկ ունենալ, սակայն բժիշկը մեզ ասաց, որ տղա է, ասաց՝ դեռ ոչ ոքի մի ասեք, քանի որ պտուղը փոքր է, սակայն ես չդիմացա ու բոլորին ասացի։) Մեկ ամիս անց բոլորին կրկին պետք է լուր հայտնեի՝ իրականում  աղջիկ ենք ունենալու:)»։
Փոքրիկի անվան ընտրության հարցում զույգը դեռ տատանվում է, սակայն հաղթում է Անի անունը։ «Երկուսս էլ սիրում ենք այդ անունը։ Շատ հայեցի ու գեղեցիկ  է, միաժամանակ, միջազգային հնչողություն ունի։ Նաև՝ իմ ամենասիրած քաղաքներից մեկի անունն  է»,-նշեց ապագա հայրիկը։
jpg_4459
Վահեի խոսքով՝ կնոջ հղիության ընթացքում ինքն ավելի ուշադիր չի դարձել, քանի որ կարծում է՝ ընտրյալիդ միշտ պետք է մաքսիմալ ուշադրության  արժանացնես։ Ինչ վերաբերում է հղի կանանց բնորոշ կամակորություններին՝ Լիլիթն ունի այդպիսիք, սակայն ծայրահեղություններ դեռ չեն եղել։ «Եղել են տարօրինակ դեպքեր, երբ, օրինակ, գիշերվա ժամը 3-ին Լիլիթը շոկոլադե պաղպաղակ է ուզել։ Պատրաստվում էի գնալ բերելու, բայց չթողեց։ Ինձ համար շատ հաճելի են էմոցիոնալ այդ դրսևորումները։ Լիլիթը փորձում է կառավարել իր տրամադրության անկումները, բայց և այնպես, նրա տրամադրության ցանկացած դրսևորումից ես շատ լավ եմ զգում ինձ»,- նկատեց հաղորդավարը:
Զույգը մեծ ոգևորությամբ է սպասում է 2016-ին: Նրան առաջնեկը լույս աշխարհ կգա փետրվարի վերջին: «Նոր տարվա հետ կապված շատ մեծ հույսեր ունեմ։ Ամենամեծ իրադարձութունը, իհարկե, մեր առաջնեկի ծնունդն է։  Նախատեսում ենք նորություններ ունենալ նաև մեր աշխատանքում»,- ասաց Վահեն, իսկ հարցին՝ որքա՞ն կտևի Լիլիթի աշխատանքային դադարը, արդյոք «Առավոտ լուսո»-ում կլինի հաղորդավարի փոփոխություն, Վահեն առայժմ դժվարացավ պատասխանել։
jpg_4552jpg_4471jpg_4608jpg_4519jpg_4562jpg_4468jpg_4479jpg_4579jpg_4485jpg_4545jpg_4483jpg_4576jpg_4582jpg_4596jpg_4504jpg_4500jpg_4496jpg_4516jpg_4587jpg_4588
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026