Խոշոր հրդեհ` կաշվի գործարանում
SOCIETYԵրեւանի Կաշեգործների փողոցի նախկին կաշվի գործարանում այսօր՝ օգոստոսի 13–ին, բռնկված հրդեհը մեկուսացվել է։ ԱԻՆ–ից տեղեկացանք, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի եւ Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը եւ Բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի օպերատիվ խումբը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կաշվի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, 3 ժամից ավելի է՝ հրշեջները պայքարում են կրակի դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



