Ուժեղ քամին Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասներ է պատճառել
SOCIETYՕգոստոսի 12-ին, ժամը 08։50-ից 17։20-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ օգոստոսի 11-ին տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ և անձրևատար խողովակներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարներն իրականացրել են ամրացման, ապամոնտաժման աշխատանքներ, ճանապարհների երթևեկելի հատվածներից հեռացրել են ծառերի ճյուղեր և վնասված թիթեղներ, սահմանազատել են տարածքներ և իրականացրել հերթապահություն։
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



