Երևանի Աճառյան փողոցում հայտնաբերվել է հակատանկային ական
SOCIETYՕգոստոսի 11-ին, ժամը 16։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում նկատվել է հակատանկային ական։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի սակրավորական խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված, պայթուցիչով հակատանկային ական է։
Սակրավորներն ականը տեղափոխել են անվտանգ տարածք։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



