«Սա ոչ միայն արձակուրդ է, այլև իմ երազանքը»․ Անահիտ Սիմոնյանի և որդու հանգիստն Աթենքում
LIFEԵրգչուհի Անահիտ Սիմոնյանն իր և երգիչ Հայկոյի որդու՝ Արմանի հետ մեկնել է հանգստի։ Մայր ու որդի Աթենքում են, որտեղից Անահիտը պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում։
«Վերջապես մենք հանգստի ենք մեկնել։ Սա ոչ միայն արձակուրդ է, այլև իմ երազանքը՝ ճանապարհորդել Արմանի հետ և նրան աշխարհը ցույց տալ։ Այսօր մենք Աթենքում ենք, բայց ես նրա համար պատրաստել եմ փոքրիկ ճամփորդություններ։ Ծնողներս 7 տարեկանից մեզ ցույց են տվել աշխարհը, ինչի համար ես շատ շնորհակալ եմ նրանց: Ես գիտեմ, որ իր տարիքի երեխաները շատ լավ են հիշում ամեն ինչ, սպունգի պես ներծծում են ստացած նոր տեղեկությունները և այդ տպավորությունները տպվում են նրանց մեջ ամբողջ կյանքի համար։ Այնպես որ, ամեն ինչ դեռ նոր է սկսվում»,– որդու հետ լուսանկարը մակագրել է Անահիտը։





1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



