Իշխանական պատգամավորները ձախողեցին «ֆաս» հրամանը
ANALYSISԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ հերթական անգամ դրսևորեց իր ցածրակարգ պահվածքը, սակայն սովորականի պես ձախողվեց։
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքն առաջադրել էր «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի թեկնածությունը։
Ինչպես և կանխատեսել էին վերլուծաբանները, իշխող ուժի ներկայացուցիչները փորձել էին բավական լավ պատրաստվել, սուր հարցեր էին գրել՝ ընդդիմադիր թեկնածուին նեղը գցելու համար։ «Ֆաս» հրամանով հարձակվելով Վահե Հակոբյանի վրա՝ նրանք, սակայն, ձախողեցին նաև այդ առաջադրանքը։
Ըստ էության, տեղեկություններ հավաքելու լուրջ լծակներ ունեցող իշխանությունը չէր կարողացել ծանրակշիռ «կոմպրոմատ» գտնել Վահե Հակոբյանի դեմ, և քննարկումը ստիպված էին տանել Հակոբյանի կնոջ օժիտի, կամ ԶՊՄԿ-ում ստացած աշխատավարձի շուրջ։
Մինչ Վահե Հակոբյանը բովանդակային ելույթ էր ունենում, ներկայացնում իր և ընդդիմության տեսլականը երկրի տնտեսությունը վերականգնելու վերաբերյալ, իշխանական պատգամավորները փորձում էին հունից հանել ընդդիմադիր թեկնածուին, անհեթեթ և վիրավորական հարցերով նյարդայնացնել նրան։
Ամենայնի հավանականությամբ, նրանց հենց այդպիսի հանձնարարություն էլ տրվել էր՝ յուրաքանչյուր նիկոլական ուսապարկ իր պարտքն էր համարում հիշեցնել, որ Վահե Հակոբյանը բավական ունևոր մարդ է։ Ապացուցել, որ այդ ունեցվածքը նա ստացել է ապօրինի ճանապարհով, իհարկե, վեր էր «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների ուսերից։
Հանուն արդարության նշենք, որ Վահե Հակոբյանն էլ չտրվեց սադրանքների։ Մանրամասն և փաստարկված պատասխանեց իշխող ուժի պատգամավորներին։ Սա վկայում է, որ տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նա կանգնելու է իշխանության կոկորդին, լուրջ վերահսկողություն է իրականացնելու թույլ չի տալու, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ապօրինություններ անի տնտեսական ոլորտում։
Արտակ Ադամյան
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



