Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը Շոշ-Մխիթարաշեն հատվածում․ ՊԲ
SOCIETYՕգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ-ն։
Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին և զերծ մնալ իրադրության հետագա լարման ուղղված քայլերից:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
4
Idram Becomes a Partner of “Little Mher”
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



