Yerevan, 04.October.2026,
00
:
00
BREAKING


Տաքացումը Երկիր մոլորակը կդատապարտի լուրջ ցնցումների առաջիկա տասնամյակներում. IPCC փորձագետներ

CULTURE

Մենք անտեսեցինք նախազգուշացումները, եւ հիմա արդեն շատ ուշ է. գլոբալ տաքացումը եկել է կրկնակի ուժով, եւ 2030թ. Երկրի վրա միջին ջերմաստիճանը կհասնի մինչարդյունաբերական մակարդակից Ցելսիուսի 1,5 աստիճան բարձրի, ինչը տասը տարով ավելի շուտ է, քան  կանխատեսվում էր ընդամենը երեք տարի առաջ։ Այս մասին ասվում է Կլիմայի փոփոխության գծով փորձագետների միջկառավարական խմբի (IPCC) հաշվետվությունում։

«Այդ հաշվետվությունը իրականության ստուգումն է»,- ասել է Վալերի Մասոն-Դելմոթը, որը հարյուր գիտնականների ղեկավարն էր կլիմայի վերաբերյալ հրապարակված տեսությունը կազմելիս։

Երկիրը նախկինը չի լինի հազար տարի հետո։ Մարդկային գործունեությունն  այնքան ուժեղ է փոխել մեր մոլորակի համակարգերը, որ ծովը շարունակում է բարձրանալ, իսկ սառցադաշտերը կշարունակեն հալվել դեռեւս երկար 21-րդ դարից հետո։

Այս ընդհանուր հետազոտությունը տագնապալի պատկեր է ուրվագծում ինչպես մեր մոլորակի երկարաժամկետ հեռանկարի, այնպես էլ կլիմայի փոփոխության  կարճաժամկետ հետեւանքների առումով, ներառյալ առավել էքստրեմալ եղանակային պայմանները։ Հանածո վառելիքի այրման ժամանակ մարդիկ Երկրի մթնոլորտ են արտանետել այնքան ածխաթթու գազ, որ այն կշարունակի տաքացնել մոլորակը, անգամ եթե համաշխարհային արտանետումները այսօր հասնեին զրոյի, գրում է BI-ն։

Սա Երկիրը կդատապարտի լուրջ ցնցումների առաջիկա տասնամյակներում՝ ծովի մակարդակի բարձրացում, սառցադաշտերի անհետացում, ուժեղ շոգ, հեղեղումներ, երաշտներ եւ մերձարեւադարձային փոթորիկներ։ Դրանց մի մասը, ինչպես ասվում է IPCC հաշվետվությունում, «անշրջելի կլինեն դարեր կամ հազարամյակներ»։

Արկտիկան արդեն կորցնում է հավերժական սառածությունը՝ ընդերքի շերտը, որը մինչ այդ սառած էր շուրջ տարին։ Այդ սառած շերտը որսում էր բույսերի եւ կենդանիների ածխածինը, որոնք վերացել են վերջին հարյուրամյակներում. մոտ երկու անգամ ավելի շատ էր ածխածինը, քան ներկայում գոյություն ունի մթնոլորտում։

Սակայն հավերժական սառածության հալման չափով այդ ածխածինը ցնդում է մթնոլորտում, որտեղ էլ որսում է ջերմությունն ու նպաստում լրացուցիչ տաքանալուն։ IPCC տվյալներով՝ ածխածնի արտանետումը հավերժական սառածությունից կարող է հարյուրավոր տարիներ տեւել։

Զեկույցի համաձայն՝ Երկրի օվկիանոսների փոփոխությունները նույնպես «անշրջելի են հարյուրամյակից հազարամյակ մասշտաբներով»։ Օվկիանոսները կլանում են ածխաթթու գազի արտանետումների մոտ 31 տոկոսը, ինչն ավելի է թթվեցնում այն։ Նրանք նաեւ տաքանում են մոլորակի մնացած մասի հետ միասին։ Ավելի տաք ջուրը պակաս թթվածին է պարունակում՝ ռեսուրս, որը վճռական նշանակություն ունի ծովային ֆլորայի եւ ֆաունայի համար։

Զեկույցում ասվում է, որ տաքացումը նաեւ նպաստելու է սառցադաշտերի հալմանը բեւեռներում եւ լեռների գագաթներին տասնամյակներ, գուցեեւ հարյուրամյակներ շարունակ։ Եթե արտանետումները շարունակեն աճել, որոշ օրգանական տվյալներ վկայում են այն մասին, որ Անտարկտիդայի սառցե ծածկույթի հալվելը կարագանա առաջիկա հարյուրամյակներին։

Այդ ամբողջ հալչող սառույցը կհանգեցնի ծովի մակարդակի էլ ավելի բարձրացմանը։ Գալիք 2000 տարիներին օվկիանոսները կարող են բարձրանալ 72 ֆուտով։ IPCC հաշվետվությունում «բարձր համոզչությամբ» ասվում է, որ ծովի մակարդակը «կմնա բարձր հազար տարի»։

Այդ հաշվետվությունը նոր IPCC գնահատականի առաջին մասն է։ Այն հրապարակվել է Գլազգոյում կլիմայի վերաբերյալ նախատեսված բանակցություններից երեք ամիս առաջ։ Հաշվետվության հաջորդ երկու մասերը սպասվում են 2022թ. սկզբին։

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun