Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


«Դրամահավաք»՝ արհեստական անձրև ստանալու նպատակով. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Կոտ դ'Իվուար՝ Անկախության օր, Ասորական համայնք՝ Ասորի նահատակների օր, Կիրիբտի՝ Երիտասարդության օր, Կոլումբիա՝ Բոյակի ճակատամարտի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1935- վախճանվել է հայ գրող և թատերագիր Ալեքսանդր Շիրվանզադեն։

1936- ծնվել է հայ խորհրդային ֆիզիկոս Էրիկ Մամիջանյանը։

1945 – ծնվել է բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը։

1974- վախճանվել է կոմպոզիտոր Վարդան Տիգրանյանը։

1978- վախճանվել է արձակագիր և թարգմանիչ Ռաֆայել Արամյանը։

1982-ահաբեկչական հարձակման է ենթարկվել Անկարայի «Էսենբոգա» օդանավակայանը։ ԱՍԱԼԱ-ի երկու հայ մարտիկներ, ատրճանակներով և նռնակներով զինված, ներխուժել են օդանավակայան, կրակ բացել սպասասրահում, վերցրել 20 պատանդ։ Արդյունքում զոհվել է 9, վնասվածքներ ստացել՝ 82 անձ։ Ահաբեկիչներից մեկը սպանվել է, իսկ մյուսը՝ ձերբակալվել և հետագայում դատվել։

1998-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պանամայի հետ։

2007- Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլ յանին դատապարտել է մեկուկես տարվա ազատազրկման:

2009- Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Կարճամետրաժ և անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոնը, որը նվիրված է եղել Սերգեյ Փարաջանովի 85-ամյա հոբել յանին:

2010- վախճանվել է գերմանացի լեզվաբան, հայագետ Վեռներ Վինտերը։

ԱՇԽԱՐՀ

317 – ծնվել է Հռոմի կայսր Կոստանդիոս 2-րդը։

626 - ավարներն ու սլավոնները դադարեցրել են Կոստանդնուպոլսի պաշարումը։

1729 -վախճանվել է անգլիացի գյուտարար Թոմաս Նյուկոմենը, որը հանդիսանում է առաջին շոգեշարժիչների ստեղծողներից մեկը։ 1782 -վախճանվել է գերմանացի քիմիկոս Անդերսեն Սիգիզմունդ Մարգրաֆը, որը առաջինն է շաքար ստացել շաքարի ճակնդեղից։

1819 -Սիմոն Բոլիվարը ջախջախել է իսպանական զորքերը Բոյակի ճակատամարտում։

1840 -Անգլիայում արգելել են երեխաներին օգտագործել որպես ծխնելույզ մաքրողներ։

1858- Անգլիայի Վիկտորիա թագուհին որպես Կանադայի մայրաքաղաք է ընտրել Օտտավա քաղաքը։

1870 -ծնվել է գերմանացի արդյունաբերող և ֆինանսական մագնատ Գուստավ Կրուպպը՝ «Կրուպպ» կոնցեռնի ղեկավարը։

1876 -ծնվել է էկզոտիկ պարերի պարուհի, կուրտիզանուհի և լրտեսուհի Մատա Խարին։

1921– վախճանվել է ռուս մեծանուն բանաստեղծ Ալեքսանդր Բլոկը:

1921 -արհեստական անձրև ստանալու նպատակով Կանադայի չորային շրջանների ֆերմերներից հավաքելով 3 000-ական դոլար՝ շարլատան Չարլզ Հետֆիլդը փախել է ԱՄՆ։

1932-ԽՍՀՄ-ում գյուղերում ահաբեկման մթնոլորտ ստեղծելու նպատակով մտցվել է օրենք, որով ոչ ծանր հանցագործության համար անգամ նախատեսվել է մահապատիժ, գյուղացին դրվել է ծանր հարկման տակ, և արդյունքը եղել է ոչ թե գյուղատնտեսության «սոցիալիստական» վերակառուցումը, այլ գյուղի քայքայումը։

1938– վախճանվել է ռուս նշանավոր դերասան և ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին:

1941 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առաջին անգամ Մոսկվայի տակ օդաչու Վիկտոր Տալլալիխինը իրականացրել է գիշերային խոյահարում և խփել գերմանական ռմբակոծիչը։

1944 –գործարկվել է ամերիկյան առաջին ծրագրային համակարգիչը՝ «Մարկ 1»-ը։ 1947– ծնվել է խորհրդային ճանաչված երգչուհի Սոֆիա Ռոտարուն։ 1947 -վախճանվել է ռուս զորավար, քաղաքական և հասարակական գործիչ Անտոն Իվանովիչ Դենիկինը։1960– Կոտ դ'Իվուարը անկախացել է Ֆրանսիայից։

1966– ծնվել է ամերիկացի ինտերնետ գործարար Ջիմմի Ուելսը, որը հանդիսանում է Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի համահիմնադիրը և Վիկիա ընկերության հիմնադիրը:

1968- ուկրաինական գրողների ճնշումների դեմ բողոքի ելած ցուցարարները Լոնդոնում քարկոծել են ԽՍՀՄ դեսպանատունը։

1970 -կայացել է առաջին համակարգչային շախմատի մրցաշարը։

1987– Հյուսիս-Կովկասյան Կամենսկայա կայարանում տեղի է ունեցել վթար: Իրար են զարնվել երկու գնացքներ, ինչի հետևանքով զոհվել է 106 մարդ, վիրավորվել՝ 114-ը։

1987 -վախճանվել է ռուս խորհրդային թատրոնի և կինոյի դերասան Անատոլի Պապանովը։

1990– Էստոնիան ընդունել է իր պետական դրոշը:

1998– Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում և Տանզանիայի մայրաքաղաք Դար-էս-Սալամում գտնվող ամերիկյան դեսպանատներում իրականացվել են ահաբեկչական գործողություններ, որի հետևանքով զոհվել է մոտ 250 մարդ, վիրավորվել՝ 4000-ը։

1999 -չեչեն գրոհայինները ներխուժել են Դաղստան, սկսվել է Երկրորդ չեչենական պատերազմը։

2000– կանադացի գիտնական Բրետ Գլեդմանը հայտնաբերել է Սատուրն մոլորակի անկանոն արբանյակներ Կիվիոկը, Պալիակը և Իմիրը։

2008 -սկսվել է պատերազմ Հարավային Օսիայում։

2019-Հատուկջոկատայինները գրոհել են Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի տան վրա և ձերբակալել նրան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'