Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 6 աճյուն
SOCIETYԱդրբեջանի վերահսկողությանն անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 3 հայ զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Եվս 3 աճյուն ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների հատվածում:
«Ընդհանուր առմամաբ, այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 6 աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաննությունից հետո»,–նշված է հաղորդագրության մեջ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



