«Հրապարակ». Իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում
SOCIETYԵրեկ՝ նոր ձեւավորված խորհրդարանի անդրանիկ նիստին, իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում, որպեսզի սահմանափակվի լրագրողների ազատ տեղաշարժը։ Իբրեւ թե անվտանգության նկատառումներից ելնելով։ Մեզ թույլ չէին տալիս գնալ ԱԺ նոր մասնաշենք, զբոսնել հայտնի «Լաչինի միջանցքով», մոտենալ իշխանական խմբակցության սենյակներին, լրագրողների համար նախատեսված օթյակ էլ գնում-գալիս էինք ոլոր-մոլոր, այլ ոչ թե կարճ ճանապարհով, որպեսզի հանկարծ չանցնենք ԱԺ փոխխոսնակների կաբինետների մոտով։
Անվտանգության աշխատակիցները, որոնց մի մասն ԱԺ-ում առաջին անգամ էր, դժգոհ էին այս վիճակից, մեզ խնդրում էին իրենց չմեղադրել՝ ինչ հրահանգել են, դա են կատարում։ Նման այլանդակ սահմանափակումներ անգամ հոկտեմբերի 27-ից հետո ԱԺ-ում չեն կիրառվել։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



