Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


Սպառողների համար անլուծելի են մնում գնված ապրանքի հետ վերադարձի հետ կապված հարցերը. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հրապարակումներ պատրաստելիս դրանց հիմքում դնում ենք խնդիրը, փորձագետի կարծիքը և առաջարկվող քայլերի հաջորդականությունը, թե ինչպես այն պետք է լուծել: Սպառողներն ամեն օր բազմաթիվ խնդիրների են բախվում, և մեր հրապարակումները նպատակ ունեն նրանց ավելի իրազեկված, հետևաբար ավելի պաշտպանված դարձնել: Որքան հաճախ ենք գնումներ կատարելիս նկատում հայտնի գրառումը՝ «Վաճառված ապրանքը հետ չի ընդունվում»: Ամեն քայլափոխի: Բայց չէ՞ որ տնտեսվարողը չի կարող կամայական վերաբերմունք դրսևորել և, օրինակ՝ ակնհայտ թերություններով ապրանքը չփոխարինելով նորով և այլն: Բայց, ինչպես փաստում է «Սպառողների ասոցիացիայի» իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը, ավաղ, այս արատավոր պրակտիկան շարունակվում է, և բազմաթիվ են այն սպառողները, որոնք դիմում են իրեն օգնության ակնկալիքով:

«Փաստը» դեռ ամիսներ առաջ առիթ ունեցել է անդրադառնալու այս թեմային, ընդ որում՝ մի քանի կոնտեքստով: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրային քննարկման ներկայացրեց նախագիծ, որով առաջարկում էր լրացումներ կատարել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում և լրացումներ ու փոփոխություն՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում: Նախարարությունն ընդգծում էր, որ նախագիծը մշակվել է սպառողների շահերի պաշտպանության նպատակով:

Եթե օրենքներում փոփոխությունները կյանքի կոչվեին, ապա վաճառողը սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցներ տեղեկատվություն՝ սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու և վերադարձնելու պայմանների վերաբերյալ, ինչպես նաև Կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը։ Օրենքի նախագիծն այժմ էլ կարելի է գտնել «E-draft» համակարգում, այն համարվում է քննարկված: Իսկ ի՞նչ եղավ հետո: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն արդեն չկա, նախագիծն այդպես էլ կյանքի չի կոչվել: Մեկ պարզ օրինակ՝ գնումներ կատարելիս քանի՞ խանութում ենք նկատել նման տեղեկատվություն պարունակող ցուցանակ, թե որ ապրանքները կարող եք վերադարձնել, ինչ պայմաններով և այլն:

Չիլինգարյանը նշում է՝ այս մասով իրեն ուղղված դիմում-բողոքներն անսպառ են: «Քաղաքացին որոշում է իր գնած հագուստը կամ էլ այլ ապրանքը փոխարինել, գնում է խանութ, բայց նրան ասում են, թե գնված ապրանքը չեն կարող վերցնել: Մինչդեռ սա սպառողի իրավունքների կոպտագույն խախտում է: Իհարկե, կան բացառություններ: Պետք է նշել, որ երբեմն լինում են նաև անբարեխիղճ սպառողներ, օրինակ՝ կարող են հագուստը գնել, մի քանի օր կրել այն, հետո տանել և ստիպել տնտեսվարողին փոխարինել այն, սա անթույլատրելի պրակտիկա է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Հիշեցնում է՝ ապրանքը 14-օրյա ժամկետում ենթակա է վերադարձման այն դեպքում, եթե այն նոր վիճակում է, չի վնասվել և գտնվում է բնօրինակ փաթեթավորմամբ:

«Ընկերությունն իրավունք ունի հրաժարվելու ապրանքն ընդունել 14 օրվա ընթացքում, եթե ապրանքը գնորդի կողմից վերադարձվում է վնասված կամ առանց բնօրինակ փաթեթավորման: 14-օրյա ժամկետից հետո ապրանքը չի կարող հետ վերադարձվել: Ապրանքի հետ վերադարձի դեպքում դեպի ընկերություն փոխադրման ծախսերը կատարվում են օգտատիրոջ կողմից և նրա հաշվին, բացառությամբ՝ թերություններով ապրանքների հետ վերադարձի դեպքում: Գնորդը պատասխանատու է ապրանքի կամ դրա որևէ մասի կորստի կամ որևէ հանգամանքի համար, որը հանգեցրել է ապրանքի արժեքի նվազեցմանը: Ընկերությունը ապրանքի վերադարձը կամ փոխարինումը ընդունելու դեպքում իրավունք ունի առաջացած կորստին համարժեք նվազեցնել ապրանքի գինը՝ փոխարինելով տարբերությանը համարժեք ապրանքով կամ վերադարձնելով վնասի արժեքի նվազեցումից հետո ստացված տարբերության գումարը»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ լինում են դեպքեր, երբ մեր քաղաքացիները, օրինակ՝ դեղորայք են գնում, հետո տանում են դեղատուն, թե հետ վերցրեք: «Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ գոյություն ունեն որոշակի ապրանքներ, որոնց վերադարձն օրենքով սահմանված չէ: Կառավարության կողմից 2002 թվականի հունվարի 30-ին ընդունված N 77 որոշման անվանացանկով սպառողն իրավունք չունի վերադարձնել էլեկտրոնային բարդ սարքավորումները, անհատական պատվերով պատրաստված և մատակարարված կահույքը, արդուզարդերը, դեղորայքը և անձնական հիգիենայի պարագաները, պարֆյումերակոսմետիկական ապրանքները, տեքստիլ ապրանքները, կենդանիները և բույսերը»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program