Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կան զոհեր և վիրավորներ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Անթալիա նահանգում, ենթադրաբար, ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է, երեք մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել, հայտնում է Milliyet թերթը:
Ըստ թերթի՝ ավտոբուսը, որը ռուս զբոսաշրջիկներին տեղափոխում էր Մանավգաթից Անթալիայում գտնվող օդանավակայան, անհայտ պատճառներով բախվել է բետոնե պատնեշին ու կողաշրջվել: Նախնական տվյալներով՝ զոհվել է երեք, վիրավորվել՝ 16 մարդ:
Տուժածներն ուղարկվել են մոտակա հիվանդանոցներ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



