Ռուսաստան մատակարարված 18 տոննա ադրբեջանական սալորի խմբաքանակում արևելյան ցեց է հայտնաբերվել
ECONOMICSԱդրբեջանից Մոսկվա մատակարարված սալորների խմբաքանակում արևելյան ցեց են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությունը` մեջբերելով «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրությունը:
«Ադրբեջանական թարմ սալորի 18,42 տոննա խմբաքանակի կարանտինային բուսասանիտարական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է արևելյան ցեց (Grapholita molesta Busck.)»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ կարանտինային օրգանիզմի առկայությունը հաստատվել է լաբորատոր փորձաքննությամբ:
Գերատեսչությունից ծանուցում է ուղարկվել բեռի սեփականատիրոջը վարակված արտադրանքի մասին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



