Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


Լավ կլինի, եթե այս ռեգրեսիվ նախաձեռնություններն ուղղակի կանգ առնեն և չվնասեն Հայաստանի միջազգային վարկին

INTERVIEW

Մեր զրուցակիցն է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը

Օրերս Ազգային ժողովը հայհոյանքը քրեականացնելու վերաբերյալ օրենք ընդունեց, որը մեծ աղմուկ է բարձրացրել: Շատերը նշում են, որ նման տարբերակով օրենքի ընդունումը չի բխում ազատ խոսքի իրավունքի շահերից: Դուք ինչպե՞ս եք գնահատում, արդյոք իշխանությունը կարողացավ հիմնավորել, թե ինչու է այսպիսի փոփոխությունների գնում:

Մեծ հաշվով այս օրենքը խնդիրը չի լուծի, եթե թե ընդդիմադիր, թե իշխանական քաղաքական վերնախավը իրենց բառապաշարից չբացառեն կամ գոնե նվազագույնի չհասցնեն հայհոյախառը արտահայտությունները և կոնսենսուսի չգան, որ քաղաքական պայքարը շարունակելու են առանց դրա, քանի որ դա իր կործանարար ազդեցությունն է թողնում նաև հասարակական հարաբերությունների վրա: Ինչ վերաբերում է կոնկրետ օրենքին, ապա այն ունի այնպիսի ձևակերպումներ, որոնք սուբյեկտիվության մեծ դաշտ են բացում և պահանջները հստակ ձևակերպված չեն: Այդ պատճառով մի արտահայտություն մեկի կողմից կարող է ընդունվել որպես ծանր վիրավորանք, իսկ մյուս կողմից՝ ոչ: Բայց եթե մենք հաշվի ենք առնում, որ պաշտոնյաները, քաղաքական բարձրաստիճան գործիչները շատ հաճախ սուր բառապաշարով քննադատությունը ընկալում են որպես վիրավորանք և այդ պարագայում կարող է կիևրառվել նաև այս քրեական պատասխանատվությունը, որը շատ մտահոգիչ է: Քանի որ երկրորդ կետը վերաբերում է հենց հանրային տիրույթում, այդ թվում նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում կիրառվող խոսքին, ապա լրագրողները շատ հաճախ կարող են զբաղվել նաև ինքնագրաքննությամբ, որովհետև փաստորեն որևէ սուր խոսք կիրառելիս որոշ վտանգ է առաջանում քրեական պատասխանատվության ենթարկվելու: Ճիշտ է, օրենքի հեղինակներից մեկը կապվեց ինձ հետ և փորձեց ապացուցել, որ սա բացառապես հայհոյանքին է վերաբերում, ես հակադարձեցի, որ եթե բացառապես հայհոյանքին է վերաբերում, ապա պետք էր հենց այդպես էլ ձևակերպել: Ամենակարևոր հանգամանքը պետք էր հաշվի առնել՝ դիտավորությամբ վիրավորելու նպատակը: Այսինքն եթե արտահայտության հեղինակը որևէ այլ նպատակ չի ունեցել, քան վիրավորելը և դիտավորությամբ հայհոյել է, սա մի բան է, բայց եթե խոսքը հանրային նշանակության տեղեկատվության մասին է, որը ուղեկցվել է սուր բառերով, ընդհուպ հայհոյանքով այդ նույն ֆեյսբուքում, ապա այդ խոսքը պետք է պաշտպանված լինի: Մասնավորապես, մենք կարող ենք վերհիշել նույն Շուշիի անկման օրերին, թե ինչ հակասական տեղեկատվություն էր գալիս, պաշտոնականը մի բան էր ասում, այլ աղբյուրներից այլ տեղեկատվություն էր գալիս, և այդտեղից շատ հնարավոր էր, որ լրագրողը, որը տեսնում է, թե ինչի պատճառով է և ինչպես է հանձնվում Շուշին, կարող էր այդ կարևոր տեղեկատվությունը զուգորդել նաև շատ սուր բառապաշարով: Բայց դա չի նշանակում, որ պետք է անտեսվի կարևոր ինֆորմացիան և ուշադրությունը սևեռվի հենց սուր խոսքի, վիրավորանքի կամ նույնիսկ հայհոյանքի վրա:

Նշվում է, որ այս փոփոխություններով իշխանությունը փորձում է պաշտպանվել, փոխանակ ինքը որոշակի աշխատանք տանի իր վրա այդ հայհոյանքի բառապաշարը չկիրառելու, ֆեյքերի միջոցով դրանք չիրականացնելու վրա:

Այո, այնտեղ առանձին դրույթ կա, որը վերաբերում է հանրային գործունեությամբ զբաղվողներին, և իհարկե, այդտեղ նկատի ունեն առաջին հերթին պաշտոնատար անձանց, և սա ուղղակի հակասում է միջազգային, նախևառաջ եվրոպական մոտեցումներին, որ պաշտոնատար անձը շատ ավելի հանդուրժող և պատրաստ պետք է լինի ցանկացած քննադատություն ընդունելու, լսելու և այդ քննադատությունը կարող է լինել նաև շատ կոշտ, որոշ դեպքերում նույնիսկ ցավոտ: Առհասարակ, պաշտոնյան ոչ թե պետք է էլ ավելի պաշտպանված լինի, քան շարքային քաղաքացին, այլ ճիշտ հակառակը: Շարքային քաղաքացուն այդ պաշտպանությունը պետք է ավելի շատ վերաբերի, քան պետական պաշտոններ զբաղեցնողներին: Այնպես որ, այս առումով էլ մոտեցումը հակասում է միջազգային մոտեցումներին:

Խորհրդարանում անվտանգության միջոցառումներն են խստացվում, լրագրողների ազատ գործելու տարածքներն են սահմանափակվում: Տարբեր իրավապաշտպան միջազգային կառույցներ նշում էին, որ Հայաստանում առաջընթաց կա խոսքի ազատության առումով, հիմա այս ամենից հետո արդյոք նահանջ չե՞նք արձանագրի:

Ես  այստեղ կառանձնացնեի, իհարկե, օրենսդրական նախաձեռնություններն անվտանգության միջոցառումներից: Կարծում եմ, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերը պետք է մեզ համար դաս ծառայեն: Մանավանդ, երբ խոսքը խորհրդարանական կառավարման մասին է, և խորհրդարան են գալիս նաև կառավարության անդամները, վարչապետը, անվտանգության բարձրացման անհրաժեշտությունը շատ բարձր է, այդ թվում նաև հաշվի առնելով ծայրահեղ սուր քաղաքական հակամարտությունը, որտեղ բացահայտ բռնության, սպանության կոչեր և մտադրություններ են հնչում: Այս պայմաններում, իհարկե, պետք է անվտանգության մակարդակը բարձրացվի: Դա վերաբերում է նախևառաջ հենց պատգամավորների անցուդարձին: Դե եթե պատգամավորների նկատմամբ այդպիսի խստացում է կիրառվում, հնարավոր է նաև լրագրողների նկատմամբ կիրառվի: Բայց ինչ վերաբերում է լրագրողներին, դեռ որևէ կոնկրետ փաստաթուղթ չկա, որպեսզի մենք իմանանք, թե ինչ չափի, ինչ սահմանափակումներ են նախատեսվում: Եթե դա ընդամենը նույնն է, ինչ որ պատգամավորների նկատմամբ, դա մի հարց է, բայց եթե լրագրողներին ընդամենը մի սրահ են տրամադրելու և ասելու են՝ սրանով եզրափակվեք և չմոտենաք պատգամավորներին, սա սկզբունքորեն այլ բան կլինի: Դրա համար ես առայժմ ձեռնպահ եմ մնում գնահատականներից, մինչև կոնկրետ փաստաթուղթ կամ կոնկրետ պարզաբանում բարձրաստիճան պաշտոնյաներից չլսենք: Ես իհարկե կարդացել եմ պատգամավորի գրառումը ֆեյսբուքում, բայց այդտեղ այնուամենայնիվ, դեռ մտադրությունների մակարդակով է խոսվում, և այդ մի պատգամավորից ամեն ինչ կախված չէ: Այնուամենայիվ, հուսով եմ, որ այն սահմանափակումները, որոնք կկիրառվեն, ողջամիտ կլինեն, եթե ոչ, ապա ինչպես այս ընդունված օրենքը, մեր կողմից շատ կոշտ քննադատության կարժանանան: Կարծում եմ՝ դա կնկատեն նաև միջազգային կառույցները: Լավ կլինի, եթե այս ռեգրեսիվ, նեգատիվ նախաձեռնություններն ուղղակի կանգ առնեն և չվնասեն Հայաստանի միջազգային վարկանիշին:

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program