Ղրղզստանի նախկին նախագահ Ակաեւին տեղափոխել են Բիշքեկ
INTERNATIONAL NEWSՂրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաեւին տեղափոխել են Բիշքեկ: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել «Կումտոր» ոսկու հանքի գործունեության մասին գործով: Այս մասին հայտնում է ղրղզական AKIpress գործակալությունը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախկին նախագահը տեղափոխվել է Բիշքեկ, որտեղ քրեական պատասխանատվության կենթարկվի:
Ղրղզստանի իշխանությունը միջազգային հետախուզում էր հայտարարել նախկին նախագահներ Ասկար Ակաեւի եւ Կուրմանբեկ Բակիեւի նկատմամբ ենթադրյալ կոռուպցիայի մասին գործով՝ կապված վերոնշյալ հանքի գործունեության հետ:
Ակաեւը Ղրղզստանի նախագահն էր 1991-2005 թթ. եւ հեռացվել էր հեղաշրջման արդյունքում: Դրանից հետո նա մեկնել էր Մոսկվա, որտեղ բնակվում էր մինչ վերջերս:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



