Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


«Հանքարդյունաբերության ոլորտում տուրքեր, վճարներ ավելացնելով, համայնքներին հատկացումներ անելով` հիմնական հարցերը չեն լուծվելու». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հանքարդունաբերության ոլորտը մշտապես ուշադրության կենտրոնում է: Շատ բնապահպաններ, օրինակ՝ նշում են, որ հանքարդյունաբերությունը պետք է առհասարակ արգելել, մինչդեռ շատերս ենք հասկանում, որ նման քայլը լուրջ վնասներ կարող է հասցնել երկրի՝ առանց այդ էլ քայքայված տնտեսությանը:

Բնապահպան Սիլվա Ադամյանը մեր զրույցների ժամանակ մշտապես նշում է, որ հանքարդյունաբերությունը «կանգնեցնել» կամ բոլոր հանքերը փակել չի կարելի, դա սխալ կլինի, այլ հարց է, որ այն դեպքում, երբ այս ոլորտում ունենք բազմաթիվ խնդիրներ, դրան զուգահեռ խոսվում է նոր հանքավայրերի բացման հնարավորության մասին: Այս համատեքստում հանքարդյունահանող ընկերությունները, նաև պետությունը առաջ են քաշում աշխատատեղերի ստեղծման, համայնքների զարգացման հեռանկարը: Բնապահպանն ասում է՝ վերջերս Լոռու մարզի «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի հետ կապված հանրային քննարկման են մասնակցել:

«Այցելեցինք Շնող գյուղ: Մեկ բան նշենք, որ բոլոր հանքարդյունաբերողները շեշտը դնում են նրա վրա, որ իրենք համայնքին գումար են տրամադրում, աշխատանքներ կատարում, նույնն ասում են նաև համայնքապետները, հանրությանը կոչ են անում համաձայնել հանքերի բացմանը, քանի որ դրանով աշխատատեղեր կստեղծվեն, մանկապարտեզ կբացվի և այլն, և այլն: Այս թեզը, որ հանքարդյունահանող ընկերությունը կօգնի ազդակիր համայնքին, միշտ գործի է դրվել, շահարկվել: Մի կողմից՝ լավ կլիներ, եթե այն նաև կյանքի կոչվեր, հանքարդյունաբերության հետ կապված բոլոր գործատուներն անեին այն, ինչ խոստանում են: Բայց մյուս կողմում կան այլ հարցեր: Փորձ է արվում ինչ-որ հարցեր լուծել՝ տուրքեր բարձրացնելով կամ այլ մեխանիզմներով: Տուրքերի բարձրացում և այլն միշտ է եղել, բայց այս կերպ ոլորտում իրական փոփոխություն չի լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը:

Այս համատեքստում մեջբերում ենք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներդրած նախագիծը, որ դեռևս նախորդ տար ի քննարկվեց, այն է՝ յուրաքանչյուր ռոյալթի վճարող հանքարդյունահանող ընկերության կողմից հաշվետու տարում պետբյուջե վճարված ռոյալթիի երկու տոկոսից մասհանումներ կատարել համայնքային բյուջեների համար և բաշխել տվյալ հանքարդյունահանող ընկերության հանքի ազդակիր համայնքի և ՀՀ-ում ռոյալթի վճարող այլ հանքարդյունահանող ընկերությունների կողմից շահագործվող հանք(եր)ի ազդակիր համայնքների միջև։ Նշենք, որ հարկային օրենսգրքի համաձայն, ռոյալթին բնօգտագործման վճարի տեսակ է, որը վճարվում է պետբյուջե՝ մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար: Բնապահպանն ընդգծում է՝ պետք է այլ բան մտածել, քանի որ սա կամ մեկ այլ նման նախագիծ հարցերին լուծում չեն տալու, դառնալու են հերթական փաստաթուղթը:

«Տեսեք՝ «Նահատակի» պոչամբարի շուրջ հանրային քննարկման ժամանակ ասացի, որ չեխական մի կազմակերպություն Ալավերդիում ուսումնասիրություններ էր կատարել և հայտնաբերել բազմաթիվ շեղումներ մարդկանց առողջության հետ կապված: Ներկաներից մեկն արձագանքեց, թե չեն հավատում այդ կազմակերպության կատարած լաբորատոր նմուշառումներին: Ունենք այս պատկերը: Մենք այսօր պետք է այնպես անենք, որ գործող հանքերը մտածեն մարդու առողջության մասին, որովհետև շրջակա միջավայրը կապված է առողջության հետ: Այս հարցերին պետք է ուշադրություն դարձնել, ոչ թե ասել «երկու կոպեկ» ավելի գումար ենք տալիս մանկապարտեզ կառուցելու կամ այլ աշխատանքներ կատարելու համար»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ երբ խոսում ենք հանքարդյունաբերության մասին, առաջին խնդիրը, որ պետք է լուծել, վերաբերում է շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը:

«Պետք է այնպիսի օրենքներ գործեն, որ հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները սաստվեն և աշխատեն նորմատիվների շրջանակում: Ինչը, սակայն, չի արվում, և սա գաղտնիք չէ: Այլ հարց է, որ մի գործատու ավելի լավ վերաբերմունք է ցույց տալիս իր աշխատակիցների, հարակից համայնքների բնակիչների նկատմամբ: Բայց չէ որ ունեինք նաև հակառակ պատկերը Թուխ Մանուկի ոսկու հանքավայրի դեպքում, երբ ընկերությունը, շատ կոպիտ ասած, թքած ուներ և՛ շրջակա միջավայրի, և՛ մարդկանց առողջության, և՛ մնացած ամեն ինչի վրա»,- ասում է բնապահպանը:

Նույն այս վճարների մասով, որոնցից ցանկանում են մասհանումներ կատարել՝ հօգուտ ազդակիր համայնքների: Արդյո՞ք սա յուրօրինակ «կաշառքի» տարբերակ չէ, որ թող հանքը գործի, իսկ ռոյալթիների բաշխման առաջարկվող համակարգը կնպաստի համայնքների զարգացմանը, ամեն դեպքում նախարարությունն այս նախագիծը շրջանառության մեջ է դրել հենց այս նպատակով:

«Ես, օրինակ՝ տեսա, որ Շնողում ժամանակակից պոլիկլինիկա է կառուցվել պետական միջոցներով, բայց մեզ տեղեկացրեցին, որ հանքարդյունաբերող ընկերությունը ևս աջակցել է տարաբնույթ հարցերում: Կամ, ասենք, մեզ հավաստիացրեցին, որ «Նահատակի» պոչամբարի տեղում՝ ռեկուլտիվացիոն աշխատանքներից հետո, ֆուտբոլի դաշտ են կառուցելու: Բայց այս ամենը հարցի մի կողմն է: Տուրքեր բարձրացնելով, վճարներ ավելացնելով, համայնքներին հատկացումներ անելով՝ հարցեր չեն լուծվում, տպավորություն է, թե ինչ-որ նախագծեր կյանքի են կոչվում ուղղակի «գալչկայի» համար, որ սա էլ արեցինք: Իհարկե, արդարության համար պետք է ասել, որ հանքարդյունաբերության ոլորտում, շրջակա միջավայրին առնչվող հարցերում դեռ նախորդ կառավարությունը շատ վատ քաղաքականություն էր վարում: Այս կառավարությունն էլ շարունակեց նույն քաղաքականությունը: Ոլորտում էական որևէ բան չի փոխվում: Ցավոք, այսօր հայտնվել են մարդիկ, որոնք չգիտեն ինչպես լուծել խնդիրները, անգամ չգիտեն ինչպես կոծկել դրանք: Իսկ մասնագիտական կազմն, ավաղ, լուծարվել է»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program