Մահացած տղամարդը հողին հանձնվելուց մի քանի րոպե առաջ վերակենդանացել է (տեսանյութ)
VIDEOՀամացանցում է հայտնվել Լիբանանում տեղի ունեցած հուղարկավորության տեսանյութ, որը ցնցել է ինչպես սգավորներին, այնպես էլ համացանցի օգտատերերին: Կադրերում երեւում է, որ մարդկանց բազմությունը ճանապարհում է բաց դագաղում պառկած տղամարդուն, սակայն ինչ-որ պահի մահացածը հանկարծակի սկսում է շարժվել:
Թաղման մասնակիցներն անմիջապես շտապում են ուշքի եկած տղամարդու մոտ: Նրանք սկսում են սրտի մերսում անել նրան, և շուտով տղամարդուն հանձնում են դեպքի վայր ժամանած բժիշկներին:
Ըստ տեղական ԶԼՄ -ների հաղորդագրությունների՝ բժիշկները հաստատել են, որ տղամարդը դեռ ողջ է, գրում է Daily Star-ը: Սակայն չեն բացատրել, թե ինչու էր նա առհասարակ մահացած համարվել:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
3
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
4
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
5
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...



