Ամեն հանդիպումից հետո ավելի ու ավելի վատ է լինում. Կոմանդոսը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին
POLITICSՔիչ առաջ ավարտվեց Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը: Խոսելով հանդիպման մասին՝ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադևոսյանը Past.am-ի հետ զրույցում նշեց. «Լավ է, որ հանդիպում են, բայց սպասելիքներ չունեմ»: Ինչ վերաբերում է սահմանային սադրանքներին, ապա, ըստ Կոմանդոսի՝ Ադրբեջանն այլ ելք չունի, ուզում է ցույց տալ, որ բանակ ունի և զենքերն էլ իզուր չի գնել:
Արցախի հերոսի խոսքով՝ Ալիևն իր ժողովրդի մոտ փորձում է տպավորություն գործել: «Բայց այդ բոլորը բլեֆ է, իսկ մեզ համար շատ ողբերգական է: Ցավոք, նորից զոհ ունենք: Շատ վատ երևույթ է: Չես կարող ասել՝ վաղը կհանդիպեն նախագահները, իսկ մյուս օրը լավ կլինի: Ամեն հանդիպումից հետո ավելի ու ավելի վատ է լինում»:
Լևոն Փանոսյան
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



