Հակառակորդը փորձել է խախտել ՀՀ օդային սահմանը, ինչը կասեցվել է․ Սամվել Ասատրյան
SOCIETYՀակառակորդը փորձել է խախտել ՀՀ օդային սահմանը, ինչը կասեցվել է, Factor.am-ին հայտնել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Գեղարքունիքի մարզում անօդաչու թռչող սարքեր են խոցվել։
ԳՇ պաշտոնյան այլ հարցերի չի պատասխանել՝ հորդորելով սպասել պաշտոնական հաղորդագրությանը։
Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություններ էին շրջանառվում, որ Գեղարքունիքի մարզի տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումներն ադրբեջանական ԱԹՍ-ներ են խոցել:
Պաշտպանության նախարարությունը տեղեկությունները հաստատող կամ հերքող պաշտոնական որևէ հաղորդագրություն դեռ չի տարածել:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



