Այս պահին ակտիվիստները Մաշտոցի պողոտայով շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա` «միացեք» վանկարկումներով
SOCIETYԱրդեն քանի տարի է` նման բան տեղի չի ունեցել: Մաշտոցի փողոցի վերջնամասի` Փակ շուկայի մոտ գտնվող գետնանցումն ամբողջովին խցանման մեջ է: Սա պայմանավորված է Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում գտնվող հազարավոր մարդկանց մասնակցությամբ իրականացվող ցույցով:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը` ցուցարարները՝ տեսնելով, որ Բաղրամյանը օգուտ չտվեց, անցան Մաշտոց: Նրանք Մաշտոցի պողոտայով` երթով, «միացեք» վանկարկումներով հասան Օպերայի հարակից տարածք և փակեցին Մաշտոցի պողոտան:
Բացի նրանից, որ փակ է Բաղրամյան պողոտան և կատվածահար է եղել տրանսպորտային երթևեկությունը, դժվար է երթևեկել նաև Օպերային հարակից Մաշտոցի պողոտայով, Սայաթ-Նովայի փողոցով, Տերյան, Սարյան, Մոսկովյան փողոցներով:
Չնայած այս իրավիճակին` իշխանություններն այնուամենայնիվ չեն պատրաստվում տեղի տալ: Նստացույցը շարունակվում է, Երևանի կենտրոնական հատվածների երթևեկությունը դեռ անտանելի վիճակում է:



Արուսիկ Տիգրանյան



