Հրդեհ երեւանյան տան պատշգամբում. Տան տարեց բնակիչը դեմքի և ձախ դաստակի այրվածքներ է ստացել
SOCIETYՀուլիսի 27-ին, ժամը 13։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արմենակյան փողոցի տներից մեկի պատշգամբում։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։16-ին, մարվել՝ 13։31-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ), պատշգամբի դուռը, մեկ փայտե պատուհան և կենցաղային իրեր։
Տան բնակիչ Շ․ Գ․-ն (ծնված 1943 թ․) 1-ին կարգի դեմքի և ձախ դաստակի այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն դուրս է գրվել։
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



