Ողբերգական դեպք Կոտայքի մարզում
SOCIETYՀուլիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի ծառերի և հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը և 3 անչափահաս երեխաները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
4
Idram Becomes a Partner of “Little Mher”
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



