Կոտայքի մարզում Volkswagen Golf-ը բախվել է քարերին և հայտնվել ձորում. ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ 3 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYՀուլիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի ծառերի և հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը և 3 անչափահաս երեխաները:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



