Աշնան առաջին կեսին կունենանք կորոնավիրուսի նոր ալիքի վտանգ. Անահիտ Ավանեսյան
SOCIETYՎերջին շրջանում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի աճ է նկատվում, սակայն աճը կտրուկ չէ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
«Աճը կտրուկ չէ, բավականին աստիճանական է, բայց, այնուամենայնիվ, հասկանում ենք, որ առաջիկայում՝ մանավանդ աշնան առաջին կեսին, կունենանք նոր ալիքի վտանգ»,- հավելել է Ավանեսյանը։
Ինչ վերաբերվում է կորոնավիրուսի «դելտա» շտամին, Առողջապահության նախարարի պաշտոնատարն ասել է, որ դեռ նմուշ չունեն:
Ավանեսյանի կարծիքով՝ Հայաստանում այդ շտամը շրջանառվում է, որովհետև երկրի սահմանները բաց են և Ռուսաստանի, և Վրաստանի հետ, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակման դեպքեր։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
4
Idram Becomes a Partner of “Little Mher”
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



