Սարգսյան և Ալիև հանդիպմանը շեշտը դրվել է կայունության և խաղաղության ապահովման վրա. Դավիթ Բաբայան
POLITICSՇվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայաննակնկալում է, որ գալիք տարի բանակցությունները կշարունակվեն:
«Հանդիպման ժամանակ հիմնական շեշտը դրվել է կայունության և խաղաղության ապահովման, ինչպես նաև ուժի կիրառման անթույլատրելիության վրա: Իհարկե, հանդիպումների ժամանակ Իլհամ Ալիևը վարվում է այլ կերպ, վերադառնալով Ադրբեջան` անում հակառակը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բաբայանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` նախագահների հանդիպման արդյունքների վերաբերյալ մեկնաբանությունը, ըստ որի` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը եզրափակվել է 2016 վականին ուղղված բաժակաճառով՝ աշխատելու բանակցային կարգավորման շուրջ:
Բաբայանի խոսքով` ակնհայտ է` գերտերությունները համանախագահների միջոցով հանդիպմանը շեշտել են, որ չեն տեսնում ԼՂ հակամարտության կարգավորման ռազմական լուծում: «Գալիք տարի նախագահների հանդիպումները կշարունակվեն, որոնց ընթացքում հիմնական շեշտը կդրվի համեմատաբար կայունությունն ապահովելու և պատերազմ չսկսելու վրա»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:
Բեռնում դեկտեմբերի 19-ին նախ կայացել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը, որին հաջորդել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ընդլայնված կազմով հանդիպումը:



