Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Սարյան փողոցում ոստիկանները կանգնեցրել են քաղաքացու մեքենան, ծեծել ու բերման ենթարկել

SOCIETY

Սարյան փողոցում «ռեյդի» շրջանակներում կանգնեցրել են քաղաքացի Էդգար Գասպարյանի մեքենան եւ  վայրի մեթոդներով փորձել խուզարկել այն, որի արդյունքում նաեւ ծեծել են իրեն, վնասվածք հասցրել, տարել բաժին: Այս մասին գրում է hraparak.am-ը:

Այդ ընթացքում անհետացել է նաեւ նրա մոտ եղած գումարի մի մասը։

Էդգարը ՀՀ քաղաքացի է, բայց բնակվում է Ռուսաստանում, զբաղվում է բիզնեսով՝ շինարարական կազմակերպություն ունի, Հայաստանին էլ այս ընթացքում բազմիցս օգնել է՝ ինչով կարողացել է։ Այդ օրը եղել է ռուսական պետհամարանիշով սեւ Lexus LX 570 մակնիշի ամենագնացով։ Ոստիկանները, տեսնելով թանկարժեք Lexus-ը՝ ռուսական պետհամարանիշով, հավանաբար կարծել են, թե հանցավոր աշխարհի ներկայացուցիչ է, ու իրենց հետ քաղաքավարի խոսող, իր իրավունքներից տեղյակ վարորդի հետ վարվել են այնպես, ինչպես մի շարքային խուլիգանի կամ հանցագործի հետ կվարվեին։

«Կանգնեցրեց մեքենաս Սարյանի վրա ոստիկանը, որի համազգեստից ես սկզբից չզգացի, որ ինքը ոստիկան է, հետո խոսակցականն էլ էր շատ տարօրինակ։ Մոտեցավ, ասաց՝ տեսնեմ մեքենայի փաստաթղթերը, ասացի՝ ներողություն, Դուք ո՞վ եք, ասաց՝ ես էսինչն եմ, դո՞ւ ով ես։ Ասացի՝ խնդրում եմ հետս ավելի հանգիստ խոսեք, հետո տվեցի մեքենայիս փաստաթղթերը։ Դրանից հետո, թե՝ իջիր մեքենայից։ Ասացի՝ եղբայր, ես երկրորդ անգամ եմ նկատողություն անում Ձեզ, ինձ հետ դու-ով մի խոսեք, ի՞նչ խնդիր կա, պետք է բեռնախցի՞կը բացեմ, խնդիր չկա։ Բացեմ բեռնախցիկը եւ ասեմ, որ իմ մեքենայի բեռնախցիկը միշտ դատարկ է, որեւէ ապօրինի բան դրանում չեմ պահում, որեւէ զենք-զինամթերք, կտրող-ծակող գործիք չունեմ ես։ Գնաց բեռնախցիկի մոտ ու նորից՝ իջի՛ր մի հատ մեքենայից։ Ասացի՝ երրորդ անգամ եմ ասում, որ ինձ հետ դու-ով մի խոսեք, ինչի՞ համար իջնեմ։ Բա՝ պետք է մեքենան խուզարկեմ։ Ասացի՝ խնդրեմ, սա Ձեզ բանալիները, ես ոչ մի տեղ չեմ գնում, երկու ընթերակա կանչեք ու ամբողջ մեքենան կարող եք խուզարկել։ Մեկ էլ հետեւից գոռում է՝ արա, այ տղա, ես քեզ ասում եմ՝ իջիր մեքենայից։ Ասացի՝ ոտքիցդ գլուխ այ տղա ես։ Ու պահանջեցի, որ ուրիշ ոստիկան մոտենա»,- պատմեց Էդգար Գասպարյանը։

Հետո կանչել են դիմակավորված ոստիկանների, որոնք եկել ու առանց որեւէ բառ խոսելու՝ մեքենայի հենց լուսամուտից սկսել են հարվածել Էդգարին, որն ամրակապված նստած է եղել ղեկին։ Սկսել են քաշքշել, որ դուրս հանեն մեքենայից, ամրագոտին խանգարել է։ Մի կերպ արձակել է ամրագոտին ու մեքենայից դուրս նետվել։ Այդ պահին, երբ կիսակռացած վիճակում է եղել, ոստիկաններից մեկը ոտքով հարվածել է բերանին, պառկեցրել գետնին եւ ձեռնաշղթաներ անցկացրել։

Այդ ընթացքում ոստիկաններից մեկը մեքենայի միջից հանել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ բավական մեծ քանակությամբ գումար է եղել՝ 290 հազար ռուբլի եւ 64 հազար 500 դրամ։ «Ու ես տեսա, որ ամբողջ էդ Սարյան փողոցով մեկ իմ ռուսական ռուբլիները քամին քշում է։ Ես գետնին պառկած էի այդ պահին, մեկը ոտքիս վրա էր կանգնել, էն մյուսը ոտքով վիզս էր պահում։ Ես նկատում եմ, որ սրանք հա՛մ գումարներն են հավաքում, հա՛մ էլ դրանցից մեկ-երկուսը իրենց գրպանն են դնում էդ փողերը։ Ասում եմ՝ լսեք, էդ, որ հիմա դնում եք ձեր գրպանը, դրա համար պատասխան եք տալու»,- ասաց մեր զրուցակիցը։

Դրանից հետո նրան իր իսկ մեքենայով տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին՝ նստեցնելով իր մեքենայի հետնամասում։ Ասում է՝ դեմքի շրջանում ստացած վնասվածքն արյունահոսում էր, գլխի, աջ ձեռքի ու ձախ ուսի հատվածում էլ ուներ վնասվածքներ։ Մեքենայից աչքի պոչով նկատել է, որ իրեն պահած ոստիկաններից մեկը գրպանից հանել է իր դրամապանակից վերցրած փողերն ու մտցրել վարորդի նստատեղի հետեւի գրպանիկի մեջ։

«Ասացի՝ լսիր, էս ամեն ինչը ես տեսնում եմ, էն դիմակավորվածը սկսեց մեքենայի մեջ հարվածել պոչկեքիս, բա՝ քեզ ասում եմ սուս մնա, այ տղա»,- ասաց նա՝ նշելով, որ այդ ամբողջ ընթացքը տեսանկարահանվել է ոստիկանության օպերատորի կողմից։

Քաղաքացուն տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է՝ խրոնիկ հիվանդություն ունի, բժիշկ են հրավիրել։ Դրանից հետո Գասպարյանը պահանջել է, որ հետաքննիչ գա, որ իր բողոքը ներկայացնի ոստիկանության՝ իրեն ծեծի ենթարկած ու ապօրինություններ թույլ տված աշխատակիցների դեմ։ Սակայն սկզբում ասել են՝ ազատ հետաքննիչ չկա, բոլորը զբաղված են, հետո սկսել են համոզել, որ բողոք չգրի։

Ասել են, թե «ծեծը տղու համար ա, բան չկա, կանցնի կգնա»։ Բայց Գասպարյանն անդրդվելի է մնացել ու պնդել է՝ հետաքննիչ հրավիրեք՝ խոստանալով, որ նրանց արարքն անհետեւանք չի մնալու։

«Ասացի՝ հիմա դուք ինձ համոզում եք, որ ծեծը տղու համար է, կանցնի կգնա, ոչ մի խնդիր չկա։ Եթե ուզում եք, որ անցնի գնա, ուրեմն եկեք դուք ձեր համազգեստը հանեք, գնանք մեր Ավան համայնք, ես ձեզ ծեծեմ, հետո ասեմ՝ դե լավ, եղբայր, բան չկա։ Ասացին՝ էս ի՞նչ օրինակ ես բերում։ Ասացի՝ ուրեմն ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, ես բողոք ունեմ գրելու»,- ասաց Էդգարը։ Ի վերջո, որոշ ժամանակ անց եկել է հետաքննիչը, որից Գասպարյանը գոհ է մնացել, իր հետ շատ լավ է վարվել, արձանագրել է իր բողոքը։

«Ինձ ասացին՝ քեզ բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։ Ես մի քանի անգամ հարցրի՝ ձեր պահանջի օրինականությունն ինչո՞ւմն է, դուք հղում արեք օրենքին։ Բացի դա՝ ես խնդրեցի ասել, որ եթե ես կասկածվում էի ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, հիմա ժամը գիշերվա 3-ն անց 45 է, ինձ բերման եք ենթարկել 21։40-ին, ինչո՞ւ մինչեւ էս պահը մեքենաս չեք խուզարկել»,- ասաց նա։

Էդգարը նաեւ պատմեց, որ ոստիկանական բաժանմունքից դուրս գալուց հետո նկատել է, որ իր մոտ եղած 290 հազար ռուբլուց եւ 64 հազար 500 դրամից մնացել է 115 հազար ռուբլի եւ 60 հազար դրամ։ Այսինքն՝ 175 հազար ռուբլի գրպանել են ոստիկանները կամ իրենց անփութության պատճառով կորցրել։

 
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California