Yerevan, 06.October.2026,
00
:
00
BREAKING


«Պիտի արտահայտվեմ, որ չպայթեմ…». Լուլու

BLOG

Լուլուն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ես օրիգինալ կգտնվեմ ու տարիս կամփոփեմ հիմա :)) քունս չէր տանում ու մառազմենք էին եկել :))
կներեք չափազանց անկեղծությանս համար (չնայած դրան սովոր եք արդեն ) , բայց պիտի արտահայտվեմ, որ չպայթեմ

Տարվա ավարտին միշտ ամփոփում ենք մտովի կամ բարձրաձայն …
Այս տարին առաջին հայացքից սարսափելի էր ինձ համար , բայց ավելի խորը, որ նայենք …գուցե էդքան էլ չէ
Տարվա հենց սկզբից սկսվեց մի ծանր մղձավանջ . «մի լուսանկարի» դառը պատմությունից հազիվ մի կերպ ուշքի եկա, և դրան հաջորդեց բոթը , որից հետո քաշքշուկ Երևանյան, այնուհետև՝ Գերմանական հիվանդանոցներում՝ գրեթե միայնակ , անհույս , ճնշված,ծանր ամիսներ … այդ ողջ ընթացքում լավ պինդ էի ինձ պահում ( չգիտեմ ինչի հաշվին) , բոլորին հուսադրում էի , նույնիսկ ժպտում, կատակում … իրավունք չունեի թուլանալու , չէ՞ որ բոլորն ինձանից դա էին սպասում , իմ դեմքին էին նայում …( շատ չնվնվամ , առանց այդ էլ պարզ ա, որ հեշտ չէր… ամեն օր աղոթում էր, որ հետ բերի իմ նախկին պրոբլեմները, որոնցից բողոքում էի . հասկացա, որ դրանք խնդիր չէին , այլ սրա դիմաց ՝ տուն-տունիկ …սիրով կջնջեի էդ կես տարին, որովհետև այ այսպես , մեկ-մեկ չի թողնում քնեմ ) ու չեմ մոռանա այն օրը, որ վերադարձանք ու ես առաջին անգամ գնացի ռադիո . վերելակի դռները բացվեցին , ներս ընկա ու սկսեցի բարձր ձայնով հեկեկալ … ողջ կոլլեկտիվը ինձ հետ … ինձ գրկած մի ամբողջ օր լաց եղանք … ամիսներով պահած լաց էր ու միակ վայրը մոլորակի վրա, որտեղ կարող էի թուլանալ… իսկ դուք եթերում միշտ ուրախ ձայներ եք լսում ու ուրախ դեմքեր տեսնում , որ ձեզ են տրամադրություն տալիս  ( բայց ասեք, որ հրաշալի է , երջանկություն է ունենալ իրենց… միշտ հետդ, կողքիդ՝ բոլոր հարցերում ) ռադիոյիս մասին շատ չգրեմ , էդ գրեթե նույննա, ինչ ծնողներս, եղբայրներս , քույրերս, ընկերներս , հարազատներս… էդ իմն են ,միշտ ինձ հետ, իմ սրտում 
չեմ կարող չհիշել նաև Կենտրոնի իմ կոլեկտիվին ու նախկին ղեկավարությանը , որ ինչպես կարող էին սատար կանգնեցին , իրենց չնչին աշխատավարձը նվիրաբերեցին …մի մարդու պես , հարազատի պես հոգատար ….. էնպես արեցին, որ չնկատվի բացակայությունս … ծանր է նաև այս տարի կորցնել իրենց ամեն օր վայելելու հնարավորւթյունը , ոչ թե աշխատանքը …. էս ֆոնի վրա դա էլ ա տուն-տունիկ ( աշխատանք միշտ էլ կգտնվի , էդ սերն ու հոգատարությունն ա դարձել դեֆիցիտ)
բայց էդ ամենի մեջ կային նաև լուսավոր կետեր 
ամենակարևորը ՝ Փառք Աստծո՝ հրաշք կատարվեց … մղձավանջը ավարտվեց 
գերմանական դառը օրերին մի լույսի շող ( որին ես ինքս ամաչում էի տեղյակ պահել, ինձ համար շատ ավելի հեշտ է մենակ տառապել, քան որևէ մեկին դիմել որևէ հարցով, իսկ նա հենց իմացել էր, որ Համուրգում եմ , գտավ ,եկավ , մի հատ էլ ամոթանք տվեց :)) ) Իվետա Մուկուչյան Iva Mukuchyan, մի կրակի կտոր , օրերս տոն էր դարձնում , երբ որ քաղաքում չէր լինում , ստիպում էր, որ իր մայրն ու մայրիկի ընկերուհիները դա անեին :)) ու անում էին էէէ՜ :)) բա երջանկություն չի՞ :)( մամա՛ ,Վահագը հոգնել ա-հասի , 2 րոպե հետո- չէ, լավ ոնցվոր թե դզվեց , հետ գնա, 2 րոպե հետո – մամա՛ ,շուտ արա արի՛, ի՞նչ եղար :)) ու տենց :))) Սուսաննան մեքենան հանում , նորից հետ էր կանգնացնում մի քանի րոպեն մեկ , մինչ մենք փորձում էինք զբոսնել քաղաքի մյուս ծայրում :)) զարյադըչնիկս փչացավ-Իվետա հասի , աղս կամ մաղս ա պակաս,-հասի :)) հասնում էր ուրախ, իր հմայիչ ժպիտով , մինչև չէր ծիծաղեցնում, չէր գնում :)) բա հրաշք չի՞…
հետո հաճելի անակնկալ – Իվետաս գնում է Եվրատեսիլ, բա ՜ :))
Արմեն Ալեքսանյան, ՖԲ ընկեր , որ երբեք չէի տեսել իրական կյանքում , բժիշկ , կիլոմետրեր վարում , հասնում էր Համբուրգ , անհրաժեշտ բաներ բերում , բժշկական հարցերով օգնում … ( բա հրաշք չի՞)
ու Հրաչ …. մե հրաշք անձնավորուչուն :))) օտարության մեջ մի աննորմալ մարդ, որ պատրաստ է դառնալ հայրդ, եղբայրդ , խորհրդատուդ , սատարդ , հրեշտակդ, միայն թե չհուսահատվես ( ով անցել ա էդ ճանապարհը ,գիտի ինչ ու ում մասին եմ ասում , իսկ դուք, տա Աստված , երբեք չիմանաք… միայն լավ առիթներով )
ու իմ քեռին՝ Արմենը (Nune Sahakjan), որին 30 տարի չէի տեսել , բայց – մեռնեմ ես իրա ջանին !!! մեր կամքին հակառակ ՝ եկավ ու ինչ լավ արեց, որ եկավ :)) առանց իրա էլ կյանք չունենք :))
ՖԲ ընկերներս, որ չթողեցին մի պահ կոտրվեմ , ինչ ասես չէին առաջարկում ,դուխ տալիս , կաշվից դուրս գալիս , ստիպում , որ ինձ հավաքեմ ( անուններ չտամ , բոլորին ու ամեն ինչ հիշում եմ :)))) բա հրաշք չի՞ … սիրում եմ , գրկում եմ, համբուրում եմ…
իրական ընկերներիս մասին չեմ խոսի … իրենք լավագույնն են , միշտ են էդպիսի եղել ու իրենք գիտեն , որ հետները պատերազմ էլ կգնամ:)
իսկ հետո , երբ ուրիշ խնդիրներ սրան հաջորդեցին ( այս տարի իրենք անվերջ էին) երկնքից ափիս մեջ ընկավ ամերիկյան շրջագայությունը ( երևի՝ որպես պարգև, որ դիմացա ) , որը լավագույն բանն էր, որ ինձ հետ կարող էր լինել այսքանից հետո … մի իրական տոն , որը ամենապայծառ գույներով ներկեցին Ժակս ( էդ ուրիշ պատմություն ա. Ժակի մասին, որ գրեմ, գիրք կստացվի . կարճ ասած՝ իմ պահապան հրեշտակ, միշտ հավատարիմ, միշտ մեջքիս կանգնած ) ու Գոգս ( էս տարվա իմ ձեռքբերումը ) … բա հրաշք չի՞
հետո , երբ էլի խնդիրներ սկսվեցին ու մարտկոցս սկսեց նստել , Ալինկաս հասավ ու ինձ տարավ Նյու Յորք՝ ուշքի բերելու( որովհետև սիրտս հենց Նյու Յորք էր ուզում ) :)) նա ու էլի ինձ հարզատ մարդիկ դա դարձրեցին տարվա լավագույն շաբաթս բաա՜ :)) էլի հրաշքներ կան, բայց գլուխներդ չտանեմ :)իրականում ոչ մեկին չեմ մոռացել , բայց բոլորին չեմ նշի 
հետ եկա ու արդեն գիտեք 
ասածս ինչ ա ՞
ամեն վատի մեջ միշտ լավը տեսեք :)ինքը միշտ կա , կարևորը տեսեք ու գնահատեք 
ամենակարևորը առողջ եղեք , ավելացեք, բայց մի պակասեք , մնացածը – « ինչ տաս-տաս» սկզբունքով 
ու միշտ հիշեք- լավագույնը առջևում է ;)չ

 
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun