Ասկերանի մի բնակիչ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատված. ռուս խաղաղապահների միջամտությամբ նա վերադարձվել է
SOCIETYԱրցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված:
«Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին:
Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»,– ասվում է Արցախի ՄԻՊ–ի գրառման մեջ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



