Yerevan, 16.March.2026,
00
:
00
BREAKING


Հերմինե Նաղդալյանն Ադրբեջանի սպառնալից հայտարարություններն անհարիր է համարել ԵԽ-ին

SOCIETY

Ադրբեջանում թշնամանքի և այլատյացության քաղաքականությամբ պայմանավորված` երկրում երիտասարդ սերունդը մեծանում է ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտում:  Ավելին, ադրբեջանական հասարակության ներսում ցանկացած փորձ՝ կապեր հաստատելու, վստահություն ստեղծելու Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև` Ադրբեջանի ղեկավարության կողմից ուժեղ դիմադրության է հանդիպում և դաժանորեն ճնշվում:  ԵԽԽՎ-ում հունիսի 26-ին «Նեոռասիզմի ճանաչումն ու կանխարգելումը» թեմայով «Ոչ ատելությանը» խորհրդարանական ալյանսի հանդիպման շրջանակում ունեցած ելույթի ժամանակ այս մասին ասել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Նա բարձրաձայնել է մի շարք մտահոգություններ` կապված Ադրբեջանում ահագնացող այլատյացության ու անհանդուրժողականության քաղաքականության դրսևորումների հետ: «Արմենպրես»-ն ստորև ներկայացնում է ելույթն ամբողջությամբ:

«Հարգելի գործընկերներ,

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տիկին Սանտերինիին` գերազանց արված ու շատ կարևոր աշխատանքի համար, քանի որ այսօր, 21-րդ դարում, երբ քաղաքական ծայրահեղականության դրսևորումները նոր ձևավորում են ստանում  և դառնում ավելի ու ավելի ինտենսիվ, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, առավել քան երբևէ, բախվում է այնպիսի մարտահրավերների, ինչպիսին անհանդուրժողականությունն է, ռասիզմն ու այլատյացությունը: Գլոբալացման այս դարաշրջանում, մարդկանց լայնածավալ շարժով պայմանավորված, մշակութային միջավայրը դառնում է ավելի բազմ ազան, որն առաջ է բերում նոր սոցիալական եւ մշակութային մարտահրավերներ: Այս առումով, անհանդուրժողականությունն այսօր Եվրոպայի լրջագույն խնդիրներից մեկն է:

Հարավային Կովկասի տարածաշրջանը, ցավոք, ականատեսն է այսպիսի ռիսկերի:

Ինչպես արդարացիորեն նշում է զեկուցողը «Քաղաքական գործիչները պետք է գիտակցեն իրենց խոսքի ազդեցությունը»: Մեր հարևան Ադրբեջանի իշխանությունների կողմից  ամենաբարձր մակարդակով հնչող՝ Հայաստանին և հայերին ուղղված ատելության կոչերը և պատերազմական հռետորաբանությունը, մտահոգության լուրջ առիթ են, քանի որ դրանք հաճախ հանգեցնում են սահմանի վրա անմեղ կյանքերի կորստի: 

 Ադրբեջանի նախագահը իր հրապարակային ելույթներում ողջ հայ ժողովուրդը դիտարկում է որպես «թիվ մեկ թշնամի», և այն, ինչ ամբողջ աշխարհում համարվում է հանցագործություն, Ադրբեջանում գնահատվում է փառահեղ արարք, ինչպես և տեսանք Սաֆարովի դեպքում, ով ազատ էր արձակվել և հերոսի կոչում ստացել Ադրբեջանի իշխանությունների կողմից` հայ զինվորին քնած կացնահարելու համար: Բարձրաստիճան գեներալները, հնչեցնելով իրենց նախագահի խոսքերը, հայտարարում են, որ յուրաքանչյուր հայ պետք է սպանվի:

Տիկնայք և պարոնայք, սա վտանգավոր ուղի է, որն ազդում է ոչ միայն երկրի ներկայի, այլև ապագայի վրա:

Առավել ցավալի է, որ երկրում թշնամանքի և այլատյացության քաղաքականությամբ պայմանավորված` Ադրբեջանի երիտասարդ սերունդը մեծանում է ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտում: Ավելին, ադրբեջանական հասարակության ներսում ցանկացած փորձ՝ կապեր հաստատելու, վստահություն ստեղծելու երկու երկրների հասարակությունների միջև` Ադրբեջանի ղեկավարության կողմից ուժեղ դիմադրության են հանդիպում և դաժանորեն ճնշվում:

Ադրբեջանի շարունակական սպառնալիքները տարածաշրջանային կայունությանը եւ անվտանգությանը, ռազմատենչ և ատելություն սերմանող սադրիչ հայտարարությունները անհարիր են Եվրոպայի խորհրդի անդամ պետությանը, և որոշ չափով վնասում են կազմակերպության հեղինակությանը:

Միջազգային կազմակերպությունները տալիս են իրենց համապատասխան գնահատականները Ադրբեջանում այլատյացության, ռասիզմի և անհանդուրժողականության դրսևորումներին:

Ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության Եվրոպական հանձնաժողովն Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում անդրադարձել է ,Հայաստանի Հանրապետությանն առնչվող պաշտոնական և լրատվամիջոցների մշտական բացասական երկխոսությանը», և խորհուրդ է տվել ադրբեջանական իշխանություններին` «պատշաճ կեցվածք ընդունել` հայերի դեմ խտրականության և ատելության բոլոր դեպքերում»:

Հարգելի գործընկերներ,

Երբեմն թվում է, որ մենք գիտակցաբար խուսափում ենք առերեսվել իրականությանը, փակում ենք մեր աչքերը այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում ԵԽ անդամ այս  պետության մեջ: Հաճախ Վեհաժողովը զբաղվում է խնդիրներով, որոնք դուրս են մեր իրավասություններից, բայց սա հենց այն հարցն է, որին մեր Վեհաժողովը պետք է անդրադառնա և համապատասխան իրավական գնահատական տա:

Ինչպես շեշտվեց զեկուցողի կողմից` «Ազգային իշխանություններն ու քաղաքացիական հասարակությունը պետք է զգոն լինեն: Ռասիզմի, անհանդուրժողականության և այլատյացության կանխարգելումն ու դրանց դեմ պայքարը պետք է առաջնահերթություն լինի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար»:

Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի ժողովուրդների միասնության ամրապնդումը և նրանց հոգևոր արժեքների ըմբռնումը:

Մենք պետք է վճռական լինենք՝ արմատախիլ անելու նման դրսևորումները աշխարհի յուրաքանչյուր անկյունում` մեր հաջորդական գործողություններով, որոնք միտված են առանց բաժանարար գծերի Եվրոպա ունենալուն»:

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO