Կառաջադրվի՞ Արթուր Ալեքսանյանը Գյումրու քաղաքապետի ընտրություններում․ չեմպիոնի հոր պարզաբանումը
SOCIETYAravot.am-ը հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հորից՝ Գևորգ Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրական որդու՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն առաջադրելու մասին շրջանառվող լուրերը։ Գևորգ Ալեքսանյանն ոչ հերքեց, ոչ հաստատեց՝ ասելով․ «Մենք հիմա գնում ենք օլիմպիական խաղերի, եկեք այդ թեման հիմա չխոսենք, գնանք-գանք ու հետո այդ հարցերին կպատասխանեմ»։ Նշենք, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 17-ին ու թեև տարբեր անուններ են շրջանառվում, սակայն տևական ժամանակ է՝ խոսվում էր այն սցենարի մասին, որ քաղաքապետի պաշտոնում ուզում են տեսնել աշխարհի չեմպիոնին և որ այդ գաղափարին դեմ չէ ո՛չ Սամվել Բալասանյանը, ո՛չ ՔՊ-ականները։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



