Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Վախ, վրեժխնդրություն և մանրախնդրություն․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր հայրենիքի մի մասի կորստի ու ցավալի պարտության պատճառով ապրում ենք մի այնպիսի բարդ ժամանակաշրջանում, որը հետագայում տեղ է գտնելու հայոց պատմության սև էջերում։ Իհարկե, ապագայում դեռ խոր վերլուծության կենթարկվի ու համապարփակ գնահատական կտրվի Հայաստանում տեղի ունեցածին, որի արդյունքում ջրի երես դուրս կգան բոլոր փաստերը։ Բայց խնդիրն այն է, որ իշխանություններին արդեն իսկ թվում է, որ եթե իրենց հաջողվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերարտադրվել, ապա իրենք մշտապես կարող են մնալ երկրի ղեկին։ Սակայն արևի տակ ոչինչ հավերժական չէ, և ամեն ինչ փոփոխական է ու անցողիկ, իշխանություններն՝ առավել ևս, որոնք փոխարինում են մեկը մյուսին։

Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ իշխանություններին կամ բռնապետներին թվացել է, թե «իրենց դեմ խաղ չկա», իրենք միշտ պաշտոնավարելու են, բայց որոշ ժամանակ անց (հաճախ՝ կարճ ժամանակ անց) հանկարծ այնպիսի շրջադարձային դեպքեր են տեղի ունեցել, որոնց արդյունքում շատ արագ եկել է այդ իշխանությունների ու բռնապետների տխուր վախճանը։ Բայց, ինչպես երևում է, «քայլողների» իշխանությունը ընդունակ չէ սթափ դատել. առանց այդ էլ մի բան չէին, հիմա էլ ընտրությունների արդյունքում, կարծես թե, լիովին ընկել են ամբարտավանության ու մեծամտության գիրկը՝ կտրվելով իրականությունից։ Նաև դրանով է պայմանավորված, որ հազար ու մի սոցիալական և անվտանգային խնդիրները մոռացության մատնելով՝ իշխանական պատգամավորներն իրենց փողերն ավելացնելով են զբաղված։

Իսկ գործադիրում էլ մտածում են, թե ինչպիսի նախագծեր առաջ քաշեն, որ գաղտնի դառնան մեկ անձից գնումներն ու պաշտոնյաների գործուղումները։ Սակայն սա Փաշինյանի իշխանության միակ յուրահատուկ բնութագրիչը չէ։ Փաշինյանի հիմնական մղումներն են դարձել վախը, վրեժխնդրությունը և մանրախնդրությունը։ Պատահական չէ, որ նա Սյունիքում քարոզարշավի ընթացքում քաղաքական վենդետաներ ու քաղաքացիական վրեժ էր խոստանում՝ սպառնալով, որ Սյունիքի համայնքապետները հայտնվելու են բանտախցում, նրանց ասֆալտին փռելով են տանելու։ Հիմա արդեն Փաշինյանը վրեժխնդիր է լինում այդ համայնքապետներից ու մյուս կողմից էլ թուլացնում է Սյունյաց աշխարհի դիմադրությունը՝ ինչպես շատ փորձագետներ են վստահ, հակառակորդին առաջիկայում զիջումներ կատարելու համար։

Փաշինյանի մանրախնդրության արդյունք է նաև այն, որ օրերս բողոքի ակցիա կազմակերպած ՀՅԴ-ական երիտասարդներին իրավապահները բիրտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկում։ «Հայաստան» դաշինքի անդամ, զոհված հերոսի հայր Գեղամ Նազարյանին էլ բերման ենթարկեցին՝ գետնին պառկեցնելով և նկարելով: Ի դեպ, կան տեղեկություններ, որ նման տեսանյութերը հետո ուղարկում են Փաշինյանին, որ տեսնի ու քինախնդրությունից վառվող «սիրտը հովանա»։ Բավական ուշագրավ է, որ եթե հարցը հասնում է ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներին կամ նրանց արձագանքելուն, ապա իշխանությունները կայծակնային արագությամբ գործի են անցնում։ Տպավորություն է, որ ընդդիմադիրների գործողություններից Փաշինյանի անհանգստությունն ավելի մեծ է, քան Ադրբեջանից ու Թուրքիայից։

Այլ կերպ չես մեկնաբանի այն հանգամանքը, որ երբ պետք է պատասխանել Ալիևի՝ Հայաստանին ու հայ ժողովրդին ուղղված սպառնալիքներին կամ հենց Փաշինյանի նկատմամբ անձնական վիրավորանքներին, իշխանությունները նախընտրում են կուլ տալ անարգանքը՝ ծպտուն չհանելով, կամ հատուկ դեպքերում վախվորած ու կցկտուր պատասխան տալ։ Այդպես եղավ նաև օրերս, երբ Ալիևը հոխորտաց Հայաստանի նկատմամբ իր տարածքային պահանջների մասին, իսկ ՀՀ իշխանություններն այդպես էլ չկարողացան բավարար կամք դրսևորել Ալիևին արժանի պատասխան տալու հարցում՝ դրանով անընդունակ գտնվելով պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և ժողովրդի արժանապատվությունը: Պարտվածի հոգեբանությունն այլևս դարձել է իշխանությունների քաղաքական հետագծի անբաժանելի մասը։ Փոխարենը Փաշինյանը վրեժխնդիր է լինում նրանցից, ովքեր դեմ են հակահայ ծրագրերին, ովքեր հանդես են գալիս բացառապես մեր պետության, պետականության դիրքերից։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation