Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Միակողմանի, բացառապես իշխանամետ «օրենքի դիկտատուրան». իշխող թիմն իրեն դրել է օրենքից վեր ու դուրս․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Նորանկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում միշտ օրակարգային հարց է եղել իրավական պետություն կառուցելու և օրենքի գերակայություն հաստատելու հարցը։ Ճիշտ է՝ ժամանակի ընթացքում ընդունվել են տարբեր օրենսդրական ակտեր, հաճախ՝ հրաշալի, անթերի, սակայն օրենքների ընդունումն այլ հարց է, իսկ դրանց կիրարկումը ռեալ պրակտիկայում՝ մեկ այլ հարց։ Սահմանադրությամբ Հայաստանը իրավական պետություն է։ Բայց իրավական պետություն ստեղծելու մտադրությունը կարող է ընդամենը դատարկ խոսքի վերածվել, եթե չեն իրականացվում գլխավոր օրենքի՝ Սահմանադրության պահանջները։ Իսկ Սահմանադրությունը հռչակում է, որ պետական իշխանության իրականացումը կատարվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Այսինքն, եթե խախտվում է իշխանության ճյուղերի տարանջատվածությունն, ապա գործ ունենք օրենքի գերակայության հիմքերի խարխլման հետ։ Իսկ այս լույսի ներքո հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Փաշինյանը նախ՝ ձեռնամուխ եղավ օրենսդիր իշխանության նկատմամբ ճնշումներին։ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին նրա դրդմամբ ցուցարարները շրջափակեցին Ազգային ժողովը, և այդ ճնշման արդյունքում դեկտեմբերին տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Օրենսդիր իշխանության «հարցերը լուծելուց» կարճ ժամանակ անց գործադիր իշխանությունն այս անգամ արշավանք սկսեց դատական իշխանության դեմ։ Իսկ ինչո՞ւ պետք է Փաշինյանը նման քայլերի դիմեր, եթե ԱԺում արդեն մեծամասնություն ուներ։

Հարցն այն է, որ իշխանություններին դուր չէր գալիս դատական իշխանության անկախությունը և ինքնուրույնությունը, իրենց պետք էր ունենալ խամաճիկ արդարադատության համակարգ, որպեսզի իրենց իշխանությունը նույնականացնեին պետության հետ։ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդը ժամանակին հայտարարում էր. «Պետությունը ես եմ»: Այս նույն միապետական կանոնով փորձում է առաջնորդվել նաև Փաշինյանը, ինչի արդյունքում ժամանակի հետ իշխող թիմը փորձեց իրեն վեր դասել օրենքից։ Նախ՝ իշխանությունների կողմից նախաձեռնվեց դատարանների շրջափակումը, ապա դատավորների նկատմամբ ճնշումները։ Իսկ որոշ ժամանակ անց գործող ղեկավարությունն անցավ Սահմանադրական դատարանի դեմ հարձակումներին։ Սակայն զարմանալին այն է, որ անվտանգային ու տնտեսական ամենակարևոր հարցերը թողած՝ իշխանությունները ՍԴ դատավորների կազմը փոխելու նպատակով իրենց ողջ ռեսուրսները կենտրոնացրել էին այս ուղղությամբ։

Անգամ հորինվեց ՍԴ-ում ճգնաժամ ունենալու միֆը, իսկ դատավորները հայտնվեցին իշխանական հետապնդումների կենտրոնում։ Այս հարցին իշխանություններն այնպիսի առանձնահատուկ կարևորություն էին տալիս, որ Փաշինյանը ձեռնամուխ եղավ անգամ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացմանը։ Կարծես ՍԴ-ի հարցը կենաց ու մահու խնդիր էր դարձել իշխանությունների համար, քանի որ նրանք օրուգիշեր միայն իրենց հորինած գլուխկոտրուկով էին զբաղված։

Եվ պատահական չէ, որ չկայացած հանրաքվեի կարճ քարոզարշավի ընթացքում անգամ անտեսվեց համաճարակային կանոնների պահպանումը, իսկ երբ կորոնավիրուսի համավարակը սկսեց մեծ արագությամբ տարածվել, իշխանություններն արդեն անտեսեցին հանրության ձայնը։ Արդյունքում, ինչպես գտնում են իրավաբանները, իշխանությունները դիմեցին հակասահմանադրական քայլի՝ ԱԺ-ում հապշտապ անցկացրին սահմանադրական փոփոխություններն ու լուծեցին ՍԴ մի շարք դատավորներից ազատվելու հարցը։ Եվ հիմա է արդեն պարզ դառնում, թե իշխանությունների մտադրություններն ինչքան հեռու էին գնում, ինչու էին այդքան հիվանդագին սևեռվել ՍԴ-ի ուղղությամբ։ Իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ նրանց համար կարևոր էր, որ հավանական ընտրությունների դեպքում ակնառու ընտրախախտումներից ու վարչական ռեսուրսների չարաշահումից հետո ընտրությունների արդյունքները ՍԴ-ի կողմից թողնվեն նույնը, իշխանական վիճահարույց օրենքները հանկարծ հակասահմանադրական չճանաչվեն, կապիտուլ յացիոն պարտության արդյունքները չվիճարկվեն, իսկ թշնամուն արվելիք զիջումները լեգիտիմացվեն։ Իսկ վերջնական նպատակն այն է, որ երբ արդեն գա Ադրբեջանի հետ համապատասխան պայմանագրեր կնքելու պահը, ՍԴ-ն հանկարծ չհամարձակվի խնդիրներ ստեղծել։

Այս տրամաբանությամբ էլ իշխանություններին պետք էր հետևողականորեն հասնել արդարադատության ողջ համակարգն իրենցից ծայրահեղ կախման մեջ գցելուն, որը հնարավորություն կտար գործեր սարքել ընդդիմադիրների և բոլոր այն համայնքապետների վրա, ովքեր կարող են ուժեր մոբիլիզացնել թշնամուն արվող զիջումները կանխելու նպատակով։ Այսպիսին է պողպատե մանդատի զորությամբ Փաշինյանի հռչակած «օրենքի դիկտատուրան»։ Դրա արդյունքներն արդեն երևում են ընտրություններից հետո, քանզի եթե մինչ այդ դատական համակարգը դեռ պահպանում էր անկախության որոշ էլեմենտներ, հիմա կարծես այդ վերջին հույսն էլ է մարում:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation