Yerevan, 11.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հաճախ Արտյոմի վերանաշապիկներն եմ հագնում». Յուլյա Ֆինկը՝ իր 5 ամենաոճային կերպարների մասին

LIFE

Դերասանուհի Յուլյա Ֆինկն այս շրջանում հեռուստատեսային զբաղվածություն չունի, ժամանակի մեծ մասը երեխաներին է հատկացնում: Երկվորյակ տղաների մայրիկը, սակայն, չի մոռանում նորաձևության մասին և հասցնում է ներկայանալ ոճային, հետաքրքիր համադրություններով։

Tert.am Life-ի հետ զրույցում Յուլյան առանձնացրել է իր 5 ամենաոճային կերպարները:

Առաջին կերպար

Սիրում եմ արևելյան և «բոխո» ոճերը: Առաջին կերպարը Վիգեն Մնոյանի ֆոտոշարքինն է: Այդտեղ «բոխո» ոճով եմ, միշտ ցանկացել եմ այդ ոճով ֆոտոշարք ունենալ: Սև զգեստով, խոշոր աքսեսուարներով, բարձրակրունկներով եմ: Այս դեպքում ոճս բարդ չեմ ընտրել, ի սկզբանե էի որոշել: Բարդ եմ ընտրում, երբ մի քանի ոճով պետք է ներկայանամ, մտածում եմ՝ նորաձև, բայց չկրկնվող լինելու մասին: Լինում է, ինչ-որ բան նորաձև է, արդեն տարածված է դարձել, բայց կին ես, հավանում ես ու ուզում հագնել: Ստիպված կամ հետ ես մնում թրենդից՝ չես հագնում, կամ էլ փորձում ես այնպես մատուցել, որ տարբերվես: Սիրում եմ կանացի կերպարներ՝ չնայած հիմա հաճախ Արտյոմի վերանաշապիկներն եմ հագնում, ուղղակի փորձում եմ կանացի մատուցել: Արտյոմը դեմ չէ, սիրում է այդ ոճը:

Երկրորդ կերպար

Լայնեզր գլխարկներ շատ եմ սիրում, երկրորդ կերպարում նման գլխարկով, «լեոպարդ» պրինտով վերարկուով, ջինսե վերանաշապիկով և տաբատով, զինվորական ոճի կոշիկներով եմ: «Լեոպարդ» պրինտով վերարկուն բարդ է համադրել՝ չնայած սիրում եմ: Պետք է այնպես համադրես, որ կոտրես, կերպարում իշխող չլինի: Այս դեպքում վերարկուն կոտրել եմ ջինսե վերնաշապիկով և տաբատով, պրինտը դոմինանտ չէ:

Երրորդ կերպար

Երրորդ կերպարում երեկոյան զգեստով եմ, մեր ընկերներից մեկի հարսանիքին: Այդ զգեստս 5-6 տարվա վաղեմության է, բայց մինչ այսօր դրանից չեմ հրաժարվում: Զգեստի հետ կապված այնքան արձագանքներ եմ ստացել: Այն անընդհատ ձևափոխում եմ, մինչ այսօր հագնում եմ: Առհասարակ, երեկոյան զգեստները բարդ եմ ընտրում, չեմ գնում, մտավախություն ունեմ, որ գնված զգեստը կարող եմ ինչ-որ ուրիշ մեկի հագին տեսնել: Փորձում եմ երեկոյան զգեստները կարել, որ հետաքրքիր, յուրահատուկ ստացվեն: Շատ շքեղ զգեստների սիրահար չեմ:

Չորրորդ կերպար

Մյուս կերպարում կարմիր, լայն տաբատով և գծավոր՝ ծովային պրինտով բլուզով եմ: Լայն տաբատներ շատ եմ սիրում, այս կերպարն էլ բացառություն չէ: Ծովային պրինտն ավելի շատ ծովային, միջոցառումների համար է, բայց փորձել եմ ավելի քաղաքային կերպար ստեղծել: Կարմիր հագուստ գրեթե չունեմ, վառ գույներ շատ չեմ հագնում, որովհետև ինձ չեն սազում: Միշտ ասում են, որ կարմիրն ինձ սազում է, բայց ես ամբողջովին կարմիր հագնվել չեմ սիրում: Այդ գույնն ավելի շատ աքսեսուարների մեջ եմ սիրում, բայց կոնկրետ լուսանկարի տաբատը երկար ժամանակ հագել եմ:

Հինգերորդ կերպար

Ընտրածս վերջին կերպարում սև կիսատաբատով, սպորտային կոշիկներով եմ: Դա վերջին շրջանի իմ ոճն է, երեխաների հետ փորձում եմ թեթև, հարմարավետ հագնվել: Ընտրել եմ դեղին պայուսակ, որը ևս շատ թրենդային է: Երկար ժամանակ ինձ զսպում էի, չէի գնում, բայց հասկացա՝ թրենդը կանցնի, չեմ կարողանա օգտագործել ու գնեցի:

IDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities