Բրազիլիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից
INTERNATIONAL NEWSԲրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հոսպիտալացումից 4 օր անց դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է BBC News-ը` հիշեցնելով, որ 66-ամյա գործչի մոտ աղիների անանցանելիության հետ կապված խնդիրներ են եղել:
Բոլսոնարուն աղիների հետ կապված լուրջ առողջական խնդիրներ ունի 2018 թվականից ի վեր, երբ վերջինս դանակահարության էր ենթարկվել: Վիրավորում ստանալուց հետո նա մի քանի անգամ վիրահատվել է:
Այս անգամ վիրահատական միջամտություն չի արվել: Բուժումներ ստանալու ֆոնին Բոլսոնարուն խոսատացել է երկուշաբթի վերադառնալ աշխատանքի:
«Միայն Աստված կարող է հանել ինձ այս աթոռից»,- ասել է բրազիլացի նախագահը հիվանդանոցից դուրս գալիս` նկատի ունենալով նախագահի պաշտոնը:
«Ես ցանկանում էի հեռանալ 1-2 օրից, սակայն նրանք ինձ թույլ չտվեցին: Հուսով եմ, որ 10 օրից կկարողանամ նորից խորոված ուտել, ուտել ամեն ինչ»,- հավելել է Բոլսոնարուն:



