250 օր «քնից» հետո Էյֆելյան աշտարակն այսօր կբացվի այցելուների համար
CULTUREՓարիզի Էյֆելյան աշտարակն այցելուների համար կբացվի հուլիսի 16-ին: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը` հղում անելով ֆրանսիական պարբերականին, տեսարժան վայրի վերաբացման ամսաթիվը հաստատվել է Էյֆելյան աշտարակի պաշտոնական կայքում:
«Պատրաստվում ենք արթնացնել տարեց տիկնոջը, որը 250 օր քնած է եղել հարկադիր կարանտինի պատճառով»,- աշտարակի վերաբացումը մեկնաբանել է օպերատոր-ընկերության ղեկավար ժան-Ֆրանսուա Մարտինը:
Նա ընդգծել է, որ մինչև հաջորդ երեքշաբթի աշտարակ այցելել կարող են բոլոր ցանկացողները, սակայն չորեքշաբթի օրվանից արդեն սահմանափակումներ կգործեն:
Նրա խոսքով` հուլիսի 21-ից կարգելվի կորոնավիրուսի դեմ չպատվաստված անձանց մուտքն աշտարակ:
Պաշտոնյան հավելել է, որ մոտ ապագայում նման սահմանափակումներ կգործեն նաև Ֆրանսիայի այլ տեսարժան վայրերի համար:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



