Ուորլիքն անդրադարձել է Սարգսյան-Ալիև հանդիպմանը
POLITICSԼեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև Բեռնում տեղի ունեցող հանդիպմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ամերիկացի համանախագահը գրառում է կատարել «Թվիթեր »-ի իր միկրոբլոգում:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև գագաթնաժողովին՝ Բեռնում»,- նշել է Ուորլիքը՝ հրապարակելով լուսանկար հանդիպումից: Ավելի վաղ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը ևս մեկ գրառում էր կատարել՝ հույս հայտնելով, որ Սարգսյան-Ալիև հանդիպմանը կլինեն առարկայական քննարկումներ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



