Ընտրությունների հաջորդ օրը հայ-թուրքական սահմանին ուշագրավ դեպք է տեղի ունեցել․ (տեսանյութ)
VIDEOArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Յըլմազ Էրգինը, 2021թ. հունիսի 21-ին ժամը 20:05-ի սահմաններում շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, հետիոտն անցնելով հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի վարչական տարածքում տեղակայված թիվ 40 սահմանապահ ջոկատի «Երվանդաշատ» ուղեկալի 9-րդ տեղամասում հաղթահարելով ինժիներատեխնիկական պատնեշը, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և Թուրքիայի Հանրապետության կողմից մուտք է գործել ՀՀ, որտեղ բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից:
Այսինքն, Յըլմազ Մուսայի Էրգինը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
3
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
4
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
5
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...



