Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 աճյուն
SOCIETYԱրցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 7 աճյուն:
«Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները հայտնաբերել են 3 աճյուն։
Եվս 4 զոհված զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից։
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների թիվն ավելացավ ևս 7-ով։
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել և տարհանվել է 1611 աճյուն»,- հայտնում են ծառայությունից։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



